Thursday, October 30, 2014

Սնուցող դիմակ ուժազրկված մազերի համար

Բաղադրություն


1 ձվի դեղնուց
1 ճաշի գդալ կռատուկի ձեթ
3-4 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ

 Օգտագործման կարգը

Լավ խառնել բոլոր բաղադրիչները: 10-15 րոպեների ընթացքում մերսման ձևով քսել դիմակը մազարմատներին: Ծածկել պոլիէթիլենային տոպրակով և պահել 30-40 րոպե: Լվանալ, ցանկալի է տան պայմաններում պատրաստված շամպունով կամ բիո շամպունով: Օգտագործել շաբատը 1  անգամ:

Wednesday, October 29, 2014

Կեֆիրով դիմակ ներկած մազերի համար

Բաղադրությունը

Կեֆիր- 500մլ
1 ձվի դեղնուց
5 ճաշի գդալ զեյթունի ձեթ


Պատրաստման եղանակը

Կեֆիրը խառնել ձեթի հետ, ավելացնել դեղնուցը և հարել բլենդեռով կամ հարիչով: Դիմակը քսել ողջ մազերի երկայնքով, ծածկել պոլիէթիլենային տոպրակով, պահել 30 րոպե և լվանալ:
Այս դիմակն ամրացնում և բուժում է ներկած մազերը, վերականգնում և ապահովում է բնական փայլ ու գրավիչ տեսք: