Կոճապղպեղ, նույն ինքը իմբիր: Այս հրաշագործ համեմունքը կզարմացնի ձեզ իր բազմաօգտակարությամբ: Կոճապղպեղի հիմնական հարստությունը հոտավետ, այրող համ ունեցող արմատն է։ Կոճապղպեղը բազմամյա բույս է։ Հայրենիքն է` Հարավ-Արեւելյան Ասիան։ Պարզվում է, եթե կանայք սկսեն ուսումնասիրել համեմունքների ցանկը, ապա կարող են իրենց կողակցին, զուգընկերոջը սիրային խաղերին մղելու հարցում լուրջ արդյունքների հասնել:Կոճապղպեղի հրաշագործությունների մասին վաղուց է հայտնի: Օրինակ, 19-րդ դարի բժիշկները ստեղծել են այդ արմատով պատրաստված «հարեմի սառնաշաքար», որի միջոցով ազնվազարմ կանայք հեշտությամբ գայթակղում էին ցանկացած տղամարդու: Իսկ պորտուգալացիները դրանով պատրաստված ուտեստներն օգտագործել են իրենց ստրուկների ակտիվ բեղմնավորման եւ բազմացման համար: Ճապոնացիներն էլ, տղամարդուն նվիրված տոնի առթիվ, իրենց ճաշացանկում անպայման կոճապղպեղով որեւէ ուտեստ են պատրաստում, քանի որ այն ասոցացվում է սեքսուալ տղամարդու հետ:
Բույսի արմատը վաճառվում է կտրատած, աղացած, շաքարապատ կամ շոկոլադապատ ձեւով, նաեւ գարեջրի համար նախատեսված էքստրակտի ձեւով։ Մանր աղացած արմատը կիրառում են քաղցրավենիքների, ապուրների, մսային եւ ձկնային ուտեստների մեջ։ Կոճապղպեղը հարուստ է եթերային յուղերով, տանինով, բջջանյութով, օսլայով, ազոտային միացություններով։ Կոճապղպեղը պարունակում է վիտամիններ՝ C, B1, B2, ենթավիտամին A, միկրոտարրեր (նատրիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ)։ Կարեւոր ամինաթթուներ (վալին, ֆենիլանին, մետիոնին, լեյզին, տրեոնին, տրիպտոֆան)։Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, որի հետեւանքով լավացնում է մարսողությունը, հանգստացնում որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաեւ շնչառական ուղիներին։
Դե ինչ եկեք եզրակացություն անեն, նման վիտամիններով հարուստ բույսը հրաշալի է նաև մեր մազերի ու դեմքի համար: Այն հիանալիորեն ձգում է մաշկը, երիտասարդացնում այն, իսկ երկար ու թավ վարսեր ունենալու համար, այլ տարբերակ հարկավոր չէ: Ահա դիմակներից մեկը`
Բաղադրություն`
Բանան - 1 հատ
Խնձոր - 1 հատ
Կոճապղպեղ - 1 հատ
Զեյթունի ձեթ - 1 թեյի գդալ
1 հատ կոճապղպեղը անցկացնել մանր քերիչով, հասած բանանը 3սմ չափով տրորել, 1 հատ խնձորն անցկացնել մանր քերիչով: Այս ամենը խառնել իրար և ավելացնել 1 թեյի գդալ կոճապղպեղի հյութ: Լավ խառնել և քսել դեմքին: 20 րոպե անց լվանալ: Այս դիմակը հիանալի սնուցում է մաշկը, վերացնում հոգնածությունը, հաղորդում է մաշկին հիանալի գույն, հանգստություն, բարձրացնում է տոնուսը: 1 ամիս շաբաթական 1 անգամ օգտագործելուց հետո դուք կտեսնեք արդյունքը: Բացեմ ևս մեկ գաղտնիք.եթե այս դիմակը քսեք մազարմատներին, ապա դուք կունենաք խիտ, փայլուն, առողջ վարսեր, այն խթանում է մազերի արագ աճին:
ՀԻՇԵՑՈՒՄ. Նախքան դիմակն օգտագործելը կոճապղպեղի հյութը մի քիչ քսել դաստակին, սպասել 15 րոպե, եթե ալերգիկ կարմրություն չառաջանա, ուրեմն կարող եք հանգիստ օգտագործել: Կոճապղպեղն ունի թեթև այրող ու սառեցնող հատկություն, դա ալերգիային չի վերաբերում: