Showing posts with label Դեմք. Show all posts
Showing posts with label Դեմք. Show all posts

Thursday, August 15, 2013

Դիմակ-Լիֆտինգ տան պայմաններում

Բավականին հեշտ և բոլորին հասանելի դիմակ-լիֆտինգ, որը շատ տեղին է ամառվա այս օրերին: Այն պետք է անել շաբաթը մեկ անգամ: Դրա համար մեզ հարկավոր է`

  •  խնձոր
  • մեղր
  • զեյթունի կամ բուսական ձեթ
Խնձորն անցկացնել մանր քերիչով, շատ հարկավոր չէ, մոտավորապես 1-2 թեյի գդալ, ավելացնել 1 թեյի գդալ մեղր և ձեթը, այս ամենը լավ խառնել և քսել դեմքին: Թողնել 20 րոպե և լվանալ գոլ ջրով:

Friday, July 19, 2013

Կոճապղպեղով դիմակ դեմքի համար

    Կոճապղպեղ, նույն ինքը իմբիր: Այս հրաշագործ համեմունքը կզարմացնի ձեզ իր բազմաօգտակարությամբ: Կոճապղպեղի հիմնական հարստությունը հոտավետ, այրող համ ունեցող արմատն է։ Կոճապղպեղը բազմամյա բույս է։ Հայրենիքն է` Հարավ-Արեւելյան Ասիան։ Պարզվում է, եթե կանայք սկսեն ուսումնասիրել համեմունքների ցանկը, ապա կարող են իրենց կողակցին, զուգընկերոջը սիրային խաղերին մղելու հարցում լուրջ արդյունքների հասնել:Կոճապղպեղի հրաշագործությունների մասին վաղուց է հայտնի: Օրինակ, 19-րդ դարի բժիշկները ստեղծել են այդ արմատով պատրաստված «հարեմի սառնաշաքար», որի միջոցով ազնվազարմ կանայք հեշտությամբ գայթակղում էին ցանկացած տղամարդու: Իսկ պորտուգալացիները դրանով պատրաստված ուտեստներն օգտագործել են իրենց ստրուկների ակտիվ բեղմնավորման եւ բազմացման համար: Ճապոնացիներն էլ, տղամարդուն նվիրված տոնի առթիվ, իրենց ճաշացանկում անպայման կոճապղպեղով որեւէ ուտեստ են պատրաստում, քանի որ այն ասոցացվում է սեքսուալ տղամարդու հետ:
   Բույսի արմատը վաճառվում է կտրատած, աղացած, շաքարապատ կամ շոկոլադապատ ձեւով, նաեւ գարեջրի համար նախատեսված էքստրակտի ձեւով։ Մանր աղացած արմատը կիրառում են քաղցրավենիքների, ապուրների, մսային եւ ձկնային ուտեստների մեջ։ Կոճապղպեղը հարուստ է եթերային յուղերով, տանինով, բջջանյութով, օսլայով, ազոտային միացություններով։ Կոճապղպեղը պարունակում է վիտամիններ՝ C, B1, B2, ենթավիտամին A, միկրոտարրեր (նատրիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ)։ Կարեւոր ամինաթթուներ (վալին, ֆենիլանին, մետիոնին, լեյզին, տրեոնին, տրիպտոֆան)։Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, որի հետեւանքով լավացնում է մարսողությունը, հանգստացնում որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաեւ շնչառական ուղիներին։
Դե ինչ եկեք եզրակացություն անեն, նման վիտամիններով հարուստ բույսը հրաշալի է նաև մեր մազերի ու դեմքի համար: Այն հիանալիորեն ձգում է մաշկը, երիտասարդացնում այն, իսկ երկար ու թավ վարսեր ունենալու համար, այլ տարբերակ հարկավոր չէ: Ահա դիմակներից մեկը`

Բաղադրություն`
Բանան - 1 հատ
Խնձոր - 1 հատ
Կոճապղպեղ - 1 հատ
Զեյթունի ձեթ - 1 թեյի գդալ

1 հատ կոճապղպեղը անցկացնել մանր  քերիչով, հասած բանանը 3սմ չափով տրորել, 1 հատ խնձորն անցկացնել մանր քերիչով: Այս ամենը խառնել իրար և ավելացնել 1 թեյի գդալ կոճապղպեղի հյութ: Լավ խառնել և քսել դեմքին: 20 րոպե անց լվանալ: Այս դիմակը հիանալի սնուցում է մաշկը, վերացնում հոգնածությունը, հաղորդում է մաշկին հիանալի գույն, հանգստություն, բարձրացնում է տոնուսը: 1 ամիս շաբաթական 1 անգամ օգտագործելուց հետո դուք կտեսնեք արդյունքը: Բացեմ ևս մեկ գաղտնիք.եթե այս դիմակը քսեք մազարմատներին, ապա դուք կունենաք խիտ, փայլուն, առողջ վարսեր, այն խթանում է մազերի արագ աճին:
ՀԻՇԵՑՈՒՄ. Նախքան դիմակն օգտագործելը կոճապղպեղի հյութը մի քիչ քսել դաստակին, սպասել 15 րոպե, եթե ալերգիկ կարմրություն չառաջանա, ուրեմն կարող եք հանգիստ օգտագործել: Կոճապղպեղն ունի թեթև այրող ու սառեցնող հատկություն, դա ալերգիային չի վերաբերում:

Wednesday, June 26, 2013

Ծիրանով դիմակներ դեմքի համար

Ամառ, շոգ, արև և մեծ քանակությամբ մրգեր: Ինչպես մեր մազերը, այնպես էլ մեր դեմքը միշտ կարիք ունեն խնամքի, հատկապես ամռանը և ձմռանը, երբ եղանակը կտրուկ տաքանում է և սառում: Այսօր կներկայացնեմ ձեզ մեր ազգային ամենահամեղ մրգի հրաշագործությունները:
ԾԻՐԱՆ- պարունակում է
  • վիտամին В - В1, В2, В6
  •  վիտամին С- թարմ պտուղների մեջ 10%
  •  վիտամին Р և РР 



1. Ծիրան + մեղր
     Այս դիմակը լավացնում է մաշկի գույնը: Վերցնել 1 հատ հասած ծիրան, պատառաքաղի օգնությամբ      տրորել և ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու լավ խառնել: Քսել երեսին 15 րոպե և լվանալ սառը ջրով:

2. Ծիրանի եթերային յուղ նորմալ մաշկի համար
     1 բաժակ կաթը, 1 թեյի գդալ մեղրը, 1/2 բաժակ կոսմետիկ կավը և 1 թեյի գդալ ծիրանը եթերային յուղը խառնել իրար մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել դեմքին խուսափելով աչքերի հատվածից: 15 րոպե անց լվանալ սառը ջրով:

3. Ծիրանի դիմակ չոր մաշկի համար
    Քերիչի կամ բլենդերի օգնությամբ մանրացնել ծիրանը: Վերցնել այնքան ծիրան, որպեսզի ստացվի 2/3 բաժակ պյուրե: Ավելացնել 1/3 բաժակ նարինջի հյութ և 1 թեյի գդալ մեղր: Ստացված դիմակը թողնելդեմքին 20 րոպե:

4.Ծիրան + գազար յուղոտ մաշկի համար
   2 միջին չափսի գազարը եփել և թողնել որպեսզի սառչի: Այնուհետև գազարը մանրացնել, ավելացնել մանրացրած ծիրանը, 3 ճաշի գդալ մեղրը և 2 ճաշի գդալ յոգուրտ: Բոլորը խառնել իրար և քսել դեմքին: 15-20 րոպե անց լվանալ սառը ջրով: 

5. Ծիրանի դիմակ մազերի աճի դեմ
1 հատ ծիրանի խյուսին ավելացնել 1 ճաշի գդալ բուսական յուղ: Լավ խառնել և քսել դեմքին: 10 րոպե անց լվանալ տաք ջրով: Հաճախակի օգտագործման դեպքում մազերի աճը դեմքի վրա դանդաղում է և դառնում բաց գույն:

Thursday, June 13, 2013

Հնդկական դիմակ դեմքի համար

 Հնդիկ կանայք շատ են սիրում խնամել իրենց մաշկը, և ի տարբերություն եվրոպացի կանանց նախընտրում են ամեն ինչ լինի բնական: Օգտագործում են բնության կողմից տրված բոլոր բարիքները: Ահա նրանց խնամքի միջոցներից մեկի բաղադրությունը.

Բաղադրություն
Բանան- 3-4 սմ
Դարչին - 1/4 թեյի գդալ
Կիտրոնի հյութ - 1 թեյի գդալ

3-4սմ հասած բանանը գդալի օգնությամբ տրորել, ստանալ խյուս, ավելացնել 1/4 թեյի գդալ դարչին, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Լավ խառնել իրար: Բանանը հիանալի սնուցում է դեմքը, փափկացնում այն, դարչինը բոլորս գիտենք, որ հիանալի անտիսեպտիկ հատկություն ունի, այն խթանում է արյան շրջանառությունը, մաշկը սկսում է շնչել: Սակայն մի բան, որ շատ կարևոր է իմանալ դարչինի մասին: Եթե նախկինում չեք օգտագործել դարչինով դիմակներ, ապա նախքան դեմքին քսելը փորձեք այդ դիմակը դաստակի վրա, մի փոքր հատված քսեք և սպասեք 15 րոպե, եթե կարմրություն չլինի ուրեմն կարող եք հանգիստ քսել դեմքին: Ձմռանը այս դիմակին կարելի է ավելացնել 2 թեյի գդալ յուղոտ թթվասեր: Թթվասերը հարթեցնում է մաշկը, բացում է գույնը:
Դիմակը քսել հաստ շերտով ողջ դեմքին, բացառությամբ աչքերի հատվածից, կարելի քսել վերին շրթունքի հատվածին, այն հիանալի ձևով հարթեցնում է կնճիռները: Այս դիմակը կարելի քսել նաև ձեռքերին և պահել 15 րոպե, վերանում է հոգնածությունը, կարմրածությունը և հեռանում են բոլոր մանր կնճիռները: Ցանկալի է այս դիմակը անել երեկոյան, երբ ցրտին տանից դուրս գալու կարիք չի լինի, շաբաթը մեկ անգամ: Իսկ ամռանը կարելի է 2 անգամ:
 Եղեք ԳԵՂԵՑԻԿ :)

Friday, April 19, 2013

Սուրճով դիմակներ դեմքի համար

Բացի նրանից, որ սուրճը մեր առօրյա գլխավոր ու անփոխարինելի մասն է կազմում, նրա կարիքը զգում է նաև մեր դեմքը: Կներկայացնեմ ձեզ սուրճից պատրաստվող դիմակների մի քանի տեսակ, որոնք շատ օգտակար են ու արդյունավետ: Այն ավելի շուտ սկրաբի հատկություն ունի: Այս սկրաբը մաքրում է դեմքն ամբողջությամբ և սնուցում այն: Այն կարող են օգտագործել ցանկացած տեսակի մաշկ ունեցողները:

Բաղադրություն
Սև սուրճ - 1 թեյի գդալ
Մեղր - 1 թեյի գդալ

Այս երկու բաղադրիչները խառնել իրար և քսել դեմքին: Մատների օգնությամբ մերսել դեմքը 1-3 րոպե և 15-20 րոպե անց լվանալ: Սկրաբ-դիմակը դեմքը մաքրում է մահացած բջիջներից, վերացնում է կնճիռները և թարմ տեսք հաղորդում:

Սուրճով սկրաբ կնճիռների դեմ
Սուրճ սև - 2 ճաշի գդալ
Սև ալյուր - 1 ճաշի գդալ
Ձու - 1 դեղնուց

Եփել մաքսիմալ թունդ սուրճ (մոտավորապես 1/2 բաժակ) , սպասել, որպեսզի մի փոքր սառչի, ավելացնել սև ալյուր և ձվի դեղնուց: Այս ամենը լավ խառնել և քսել դեմքին ու վզի հատվածում: Թողնել 15-20 րոպե, ցանկալի է հորիզոնական դիրք ընդունել, այնուհետև լվանալ սկրաբը սառը ջրով:

Սկրաբ-դիմակ յուղոտ և կորյակներով (угри) մաշկի համար
Ընկույզ- 2 ճաշի գդալ
Սուրճ - 1 ճաշի գդալ
Զեյթունի կամ խախողի կորիզի յուղ - 1 թեյի գդալ

Ընկույզը քերել մանր քերիչով, պատրաստել սուրճի թանձրուկ և խառնել զեյթունի կամ խախողի կորիզի յուղի հետ (խաղողի կորիզի յուղը վաճառվում է դեղատներում): Ստացված զանգվածը քսել դեմքին և թողնել 15-20 րոպե: Լվանալ տաք ջրով:
Սուրճը մաքրում է ձեր դեմքը մահացած մաշկից, ընկույզը յուղի հետ հիանալի սնուցում , վերականգնում է մաշկի բջիջները:

.




Wednesday, April 17, 2013

Վերջ սև կետերին

Աղջիկներ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի դիմակ, որն իրոք հրաշքներ է գործում: Կարծում եմ բոլորի մոտ էլ կան այդ անցանկալի ու տհաճ ձև կետերը, հատկապես քթի շրջանում: Ես բացառություն չեմ կազմում և ահա թե ինչպես եմ հրաժարվում դրանցից:

Բաղադրություն
Ժելատին - 50 գրամ
Կաթ կամ ջուր - 2 թեյի գդալ
Ածուխ - 2 կոճակ

Նախքան այս դիմակը քսելը ես դեմքս գոլորշու վրա եմ պահում կամ քսում եմ լոգանքից հետո, երբ դեմքիս բոլոր ծակոտկեները համեմատաբար բաց են և դիմակն արդյունավետ կլինի: այս բոլոր բաղադրիչները խառնել իրար: և դնել միկրոալիքային վառարանի մեջ մի քանի վայրյկյան կամ սովորական վառարանի մեջ, որպեսզի ժելատինը լուծվի: Այնուհետև վրձինի օգնությամբ քսել այն վայրերում որտեղ կան այդ " սև դևերը" : Հիշեցնեմ որ հաստ շերտով պետք է քսել: Թողնել այնքան, մինչև չորանա: Չորանալուց հետո զգուշությամբ փորձեք պոկել այն, քանի որ այդ գործընթացը նման է նկարին: Դուք ինքներդ կզգաք տարբերությունը:

Կանաչ կավը 4 տարբերակով

Դեմքի դիմակ կանաչ կավով 
Այս կավով դիմակը վերացնում է կնճիռները, ձգում է մաշկը, փակում ծակոտկեները: Դրա համար մեզ շատ բան հարկավոր չէ ընդամենը 1 ճաշի գդալ կանաչ կավը ջրով բացել մինչև ստանա թթվասերի տեսք: Քսել դեմքին, թողնել 10 րոպե և լվանալ թաք ջրով:

Մազերի դիմակ կանաչ կավով
Այս կավով դիմակը մազերին ամրություն է հաղորդում, վերացնում է թեփը: Վերցնել կանաչ կավ, քանակությունը կախված մազերի երկարությունից և խտությունից, ավելացնել մեկ ձվի դեղնուց: Քսել մազարմատներին, թողնել 15 րոպե, ծածկել գլուխը պոլիէթիլենային տոպրակով:

Կանաչ կավը ոտքերի և ձեռքերի համար
1 ճաշի գդալ կանաչ կավը խառնել 1 լ ջրի մեջ: Այս լուծույթի մեջ պետք է մտցնել ոտքերն ու ձեռքերը: Այն փակում է առաջացած ճաքերը և փափկեցնում:

Լոգանք կանաչ կավով
150-200 գրամ կանաչ կավը լուծել լոգարանի մեջ, և պառկել 30 րոպե:


Դեմքի դիմակներ կանաչ կավից


Մաքրող դիմակ յուղոտ մաշկի համար

3 ճաշի գդալ կանաչ կավը խառնել 3 թեյի գդալ պնդուկի յուղի և 1 թեյի գդալ հանքային ջրի հետ: Լավ խառնել և դիմակը թողնել 20 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով: Հիշեցնեմ, որ բոլոր բաղադրիչները կարող եք գնել ցանկացած դեղատնից:

Մաքրող դիմակ նորմալ մաշկի համար

2 ճաշի գդալ կանաչ կավը խառնել 1 ճաշի գդալ հերկուլեսի ալյուրի հետ: Դիմակին ավելացնել 3-4 ճաշի գդալ ջուր, որպեսզի ստացվի համասեռ զանգված: Դիմակը դեմքին թողնել 15 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով:


Wednesday, April 10, 2013

Սպիտակ կավով դիմակ մազերի համար


Սպիտակ կավը հարուստ է միներալներով և բիոլոգիապես ակտիվ տարրերով: Այն կարելի է օգտագործել ինչպես դեմքի, այնպես էլ մազերի և գլխամաշկի համար: Սպիտակ կավը ավելի շուտ համապատասխանում է յուղոտ մազերի ունեցողներին: Այն սնուցում է և վերացնում թեփը, վերականգնում է մազերի կառուցվածքը և կանգնեցնում մազաթափությունը: Հաճախակի օգտագործումը մազերին ամրություն և առողջություն կհաղորդի:
Բաղադրություն
Սպիտակ կավ - 2 ճաշի գդալ
Ձու - 1 դեղնուց

2 ճաշի գդալ սպիտակ կավին ավելացնել 2 ճաշի գդալ տաք ջուր, լավ խառնել և ավելացնել ձվի դեղնուց, մի քանի կաթիլ լիմոնի հյութ: Դիմակը քսել մաքուր, թաց մազերին, ծածկել պոլիէթիլենային տոպրակով: 20-30 րոպե անց լվանալ:

Մաքրող դիմակ սև կավով


     Ես արդեն ներկայացրել եմ կավի բոլոր տեսակների օգտակարությունները և հիմա կներկայացնեմ դիմակներ, որոնց բաղադրության մեջ գերակշռում է կավի ինչ-որ տեսակ: Ցանկանում եմ խոսել սև կավի մասին, որն իրոք հիանալի մաքրում է դեմքն ու վերացնում է սև անցանկալի կետերը: Ես օգտվում եմ հիմա սև կավից և իրոք արդյունքն ակնհայտ է:
Մեզ հարկավոր է ընդամենը 2 ճաշի գդալ սև կավ: Ավելացնում ենք 1 ճաշի գդալ սառը ջուր և լավ խառնում, որպեսզի ստացվի թթվասերի նման զանգված: Քսել դեմքին և թողնել 10-15 րոպե մինչև դիմակը չորանա: Լվանալ տաք ջրով: Դիմակը օգտագործել շաբաթական 2 անգամ:
Ես այս դիմակի մեջ ավելացնում եմ 2-5 կաթիլ զեյթունի կամ թուրինջի յուղ: 





Friday, April 5, 2013

Հրաշագործ Կավը

 
 Բնական կավի հրաշագործությունը հայտնի է դեռ վաղուց: Արդեն այդ ժամանակ կավն օգտագործել են ոչ միայն բժշկության մեջ, այլ նաև կոսմետիկ պրոցեդուրաների համար: Հին ժամանակների դեղագործները դրանից բազմաթիվ քսուկներ էին պատրաստում: Այն օգնում էր վերացնել բակտերիաները և մաքրել օրգանիզմը տոկսիններից: Բնության մեջ գոյություն ունեն կավի տարբեր տեսակներ: Դրանք միմիանցից տարբերվում են գույնով, որը վկայում է դրանց մեջ առկա միներալների մասին: Կավի բաղադրությունը կախված է դրա ծագման վայրից: Այն լինում է սպիտակ, կապույտ, կանաչ, կարմիր, դեղին, սև, մոխրագույն: Յուրաքանչյուր տեսակ օժտված է տարբեր հատկություններով: Բնական կավ կարելի է ձեռք բերել դեղատներից կամ կոսմետիկ խանութներից:

                                                                                          Սպիտակ կավ
Սպիտակ կավն ունի սպիտակ փոշու տեսք: Շոշափելիս այն յուղային է: Այս տեսակը ավելի հարմար է օգտագործել չոր և նորմալ մաշկ ունեցողները: Այն շատ լավ մաքրում և ձգում է մաշկը, փակում է բոլոր ծակոտկեները: Հարկավոր է իմանալ, որ այս տեսակը թեթևակի սպիտակացնում է մաշկը: Այն հիանալի անտիսեպտիկ հատկություն ունի:
                                                      
                                                      Մոխրագոյն կավ
Մոխրագույն կավը բերվում է ծովի խորքից: Ունի փափկացնող և սնուցող հատկություն: Հիանալի է չոր մաշկ ունեցողների համար:



                                                


                                                           Կանաչ կավ
                                                                                                                                          Կանաչ կավն իր գույնի համար պարտական է երկաթի օքսիդի                           պարունակությանը: Բոլորս գիտենք, որ երկաթը շատ անհրաժեշտ է մաշկին: Կանաչ կավը մեծ տարածում է գտել կոսմետոլոգիայում: Այն կարող է հանդիսանալ բազմաթիվ կոսմետիկ միջոցների հիմք, ինչպես նաև հանդես է գալիս դիմակների, կոմպրեսների տեսքով: Մեծ քանակությամբ միկրոէլեմենտների պարունակության շնորհիվ, այն թույլ է տալիս ապահովել մաշկի հիդրոբալանսը: Կանաչ կավը փափկացնում և մաքրում է մաշկը: Վերացնում է գրգռվածությունը, ունի չորացնող հատկություն:

                            
                                                           Կարմիր կավ

    Կարմիր գույնը այս կավը ստացել է երկաթի օքսիդի և պղնձի պարունակության շնորհիվ: Համապատասխանում է այն կանանց, ովքեր ունեն զգայուն, ալերգիկ մաշկ: Այս կավով պատրաստված դիմակը վերացնում է դեմքի մաշկի կարմրածությունը և գրգռվածությունը:
Այն նաև օգնում է հեռացնել դեմքի թեփոտվածությունը և քորը:




Դեղին կավ
Դեղին կավը պարունակում է շատ կալիում և երկաթ: Այն դեմքի մաշկը հարստացնում է թթվածնութվ: Այս կավը շատ լավ է յուղոտ մաշկ ունեցողների համար: Հիանալիորեն լավացնում է մաշկի գույնը:






Սև կավ
Սև կավը հարուստ է կվարցով, երկաթով, մագնեզիումով և կալցիումով: Այն հրաշալի ձևով մաքրում է դեմքի մաշկը: Այս կավը ներծծում է բակտերիաները, նեղացնում է մաշկի ծակոտկեները:




 Կապույտ կավ
Կապույտ կավի բաղադրության մեջ առկա են մինարալային աղեր և միկրոէլեմենտներ: Այս կավը շատ օգտագործում են յուղոտ մաշկ ունեցողները:

Tuesday, April 2, 2013

Դիմակ կնճիռների դեմ

   Մենք ժպտում ենք, բարկանում, փոխում ենք դեմքի արտահայտությունը, արտահայտում տարբեր էմոցիաներ և այս ամենը նպաստում է մեր դեմքին կնճիռների առաջացմանը: Ուստի պետք է պայքարել դրանց դեմ` փորձելով մինիմալի հասցնել դրաց առաջացումը: Ձեզ եմ ներկայացնում մի դիմակ, որը կարող են օգտագործել անգամ երիտասարդ աղջիկները, չէ որ մեր շատ սիրելի արևի պատճառով մենք կկոցում ենք մեր աչքերը, որի արդյունքում առաջանում են կնճիռներ:

Բաղադրություն
Ալյուր - 2 ճաշի գդալ
Մեղր - 1 ճաշի գդալ
Ձու - 1 ձվի սպիտակուց

Այս ամենը լավ խառնել իրար և քսել դեմքին հաստ շերտով: Ձվի սպիտակուցը հիանալի ձգում է մաշկը, արդյունքն ակնհայտ է: Թողնել դեմքին 20 րոպե, այդ ընթացքում հանգիստ պառկել և լսել հաճելի երաժշտություն: Այս պրոցեդուրան անել շաբաթը 2 անգամ:

Friday, March 29, 2013

Դեմքի դիմակ սպիների դեմ

  Բոլորս ունենք սպիներ անցանկալի կորյակներից հետո, և դրանք ցանկանում ենք ամեն կերպ կոծկել շպարի միջոցով: Ես ձեզ ներկայացնում եմ մի միջոց, որն իմ բնական կոսմետիկայի անփոխարինելին է: Դա մեղրով ու դարչինով դիմակն է: Եթե կարդացել եք իմ մնացած դիմակները մազերի, ապա կնկատեք, որ մեղրը միշտ կա ցանկացած դիմակի  մեջ: Այս բնական միջոցը պետք է միշտ յուրաքանչյուր աղջկա մոտ:

Բաղադրություն
Մեղր - 1 թեյի գդալ
Դարչին - 1 թեյի գդալ

Մեղրն ու դարչինը խառնել իրար, ստացվում է շոկոլադի գույնի մածուկ և քսել դեմքին` խուսափելով աչքերի և շրթունքների շրջակայքից: Դիմակը թողնել դեմքին 20 րոպե և լվանալ տաք ջրով: Կրկնել շաբաթը 2 անգամ:
Այս դիմակից հետո մաշկն այնքան հաճելի է դառնում, սպիտակում է և մանկան մաշկի նման փափկում: Օգտագործեք այս դիմակը և վստահեցնում եմ, որ արդյունքը ձեզ կգոհացնի:

Wednesday, March 20, 2013

Դիմակ Բոտեքսի փոխարեն


Շատերն են հիմա ձգտում լինել երիտասարդ և առաջին կնիճիռների հայտնվելուն պես մտածում են դիմել այսպես ասած "Բոտեքսին": Հարգելի անայք այսօր մենք բոլորս գիտենք, որ ցանկացած արհեստական, քիմիական պրոցեդուրա դա չարյաց փոքրագույնն է: "Բոտեքս ասվածը ամենավերջին բանն է, որ կինը պետք է դիմի: Ինչ է այն...Երբ մասնագետը ներարկում է կատարում խնդիր ունեցող հատվածում, այսինքն այնտեղ որտեղ կնճիռ է առաջանում, նա սառեցնում է այդ մկանը արհեստականորեն անշարժացնում է այն

Օրինակ մենք միշտ հիանում ենք հոլիվուդյան աստղերով, նրանք ըստ մեզ միշտ երիտասարդ են, գեղեցիկ: Նիկոլ Քիդմանը իդեալակն կին է, նա անթերի է և ցանկալի....Դուք հարցնում եք նա Բոտեքս անում է թե ոչ, իհարկե անում է, նկատել եք նրա առնետի նմանվող ժպիտը
Դա Բոտեքսի արդյունք է , երբ անշարժացնում են շրթունքի կողքի մկանը , հետևաբար դժվարանում է նաև ժպտալ:
Կամ օրինակ Մեգան Ֆոքսը
Կարիք չկա դիմել արհեստական երիտասարդացման միջոցների, ծախսել ահռելի գումարներ. եթե այդ ամենը կարող եք անել տանը, բնական և անվնաս միրոցներով:

Դիմակ 

Բաղադրություն
Կարտոֆիլի կրախմալ -1 ճաշի գդալ
1 թարմ գազարի հյութ - 5 թեյի գդալ
Ջուր 1 բաժակ
Թթվասեր յուղոտ - 1 թեյի գդալ

Պատրաստման կարգը
1 ճաշի գդալ կարտոֆիլի կրախմալը լուծել տաք ջրում և դնել մարմանդ կրակի վրա, անընդհատ խառնել` մինչև թանձր համասեռ զանգված ստանալ, եփել 10-20 րոպե, այն պետք է ստանա կիսելի տեսք: Այնուհետև վերցնում ենք 1 մեծ ճաշի գդալ ստացված “կիսլեից”, ավելացնում ենք 5 թեյի գդալ գազարի հյութ, խառնում ենք կրախմալի հետ և ավելացնում 1 ճաշի գդալ թթվասեր, լավ խառնելուց հետո զանգվածը քսում ենք երեսին: Այն կարող եք պահել սառնարանում 3 օր:
Դիմակը քսում ենք վրձինով խնդիր ունեցող մասերին կամ ողջ երեսին: Այն տարիքային սահմանափակում չունի: Ավելի երիտասարդ աղջիկները կարող են քսել միայն ճակատին և մեկ կարևոր հանգամանք ևս, այն կարելի է քսել աչքերի, շուրթերի շուրջ, ինչը հնարավոր չէ բազմաթիվ այլ դիմակների պարագայում:
Այս դիմակը թողնել դեմքին այնքան մինչև ամբողջությամբ չորանա և լվանալ տաք ջրով, անմիջապես հետո ցայել դեմքը սառը ջրով: Կրկնել պրոցեդուրան 5 օրը մեկ: