Սպիտակ կավ Սպիտակ կավն ունի սպիտակ փոշու տեսք: Շոշափելիս այն յուղային է: Այս տեսակը ավելի հարմար է օգտագործել չոր և նորմալ մաշկ ունեցողները: Այն շատ լավ մաքրում և ձգում է մաշկը, փակում է բոլոր ծակոտկեները: Հարկավոր է իմանալ, որ այս տեսակը թեթևակի սպիտակացնում է մաշկը: Այն հիանալի անտիսեպտիկ հատկություն ունի:
Մոխրագոյն կավ
Մոխրագույն կավը բերվում է ծովի խորքից: Ունի փափկացնող և սնուցող հատկություն: Հիանալի է չոր մաշկ ունեցողների համար:

Կանաչ կավ
Կանաչ կավն իր գույնի համար պարտական է երկաթի օքսիդի պարունակությանը: Բոլորս գիտենք, որ երկաթը շատ անհրաժեշտ է մաշկին: Կանաչ կավը մեծ տարածում է գտել կոսմետոլոգիայում: Այն կարող է հանդիսանալ բազմաթիվ կոսմետիկ միջոցների հիմք, ինչպես նաև հանդես է գալիս դիմակների, կոմպրեսների տեսքով: Մեծ քանակությամբ միկրոէլեմենտների պարունակության շնորհիվ, այն թույլ է տալիս ապահովել մաշկի հիդրոբալանսը: Կանաչ կավը փափկացնում և մաքրում է մաշկը: Վերացնում է գրգռվածությունը, ունի չորացնող հատկություն:
Կարմիր կավ
Կարմիր գույնը այս կավը ստացել է երկաթի օքսիդի և պղնձի պարունակության շնորհիվ: Համապատասխանում է այն կանանց, ովքեր ունեն զգայուն, ալերգիկ մաշկ: Այս կավով պատրաստված դիմակը վերացնում է դեմքի մաշկի կարմրածությունը և գրգռվածությունը:
Այն նաև օգնում է հեռացնել դեմքի թեփոտվածությունը և քորը:

Դեղին կավ
Դեղին կավը պարունակում է շատ կալիում և երկաթ: Այն դեմքի մաշկը հարստացնում է թթվածնութվ: Այս կավը շատ լավ է յուղոտ մաշկ ունեցողների համար: Հիանալիորեն լավացնում է մաշկի գույնը:
Սև կավ
Սև կավը հարուստ է կվարցով, երկաթով, մագնեզիումով և կալցիումով: Այն հրաշալի ձևով մաքրում է դեմքի մաշկը: Այս կավը ներծծում է բակտերիաները, նեղացնում է մաշկի ծակոտկեները:

No comments:
Post a Comment