Friday, April 19, 2013

Սուրճով դիմակներ դեմքի համար

Բացի նրանից, որ սուրճը մեր առօրյա գլխավոր ու անփոխարինելի մասն է կազմում, նրա կարիքը զգում է նաև մեր դեմքը: Կներկայացնեմ ձեզ սուրճից պատրաստվող դիմակների մի քանի տեսակ, որոնք շատ օգտակար են ու արդյունավետ: Այն ավելի շուտ սկրաբի հատկություն ունի: Այս սկրաբը մաքրում է դեմքն ամբողջությամբ և սնուցում այն: Այն կարող են օգտագործել ցանկացած տեսակի մաշկ ունեցողները:

Բաղադրություն
Սև սուրճ - 1 թեյի գդալ
Մեղր - 1 թեյի գդալ

Այս երկու բաղադրիչները խառնել իրար և քսել դեմքին: Մատների օգնությամբ մերսել դեմքը 1-3 րոպե և 15-20 րոպե անց լվանալ: Սկրաբ-դիմակը դեմքը մաքրում է մահացած բջիջներից, վերացնում է կնճիռները և թարմ տեսք հաղորդում:

Սուրճով սկրաբ կնճիռների դեմ
Սուրճ սև - 2 ճաշի գդալ
Սև ալյուր - 1 ճաշի գդալ
Ձու - 1 դեղնուց

Եփել մաքսիմալ թունդ սուրճ (մոտավորապես 1/2 բաժակ) , սպասել, որպեսզի մի փոքր սառչի, ավելացնել սև ալյուր և ձվի դեղնուց: Այս ամենը լավ խառնել և քսել դեմքին ու վզի հատվածում: Թողնել 15-20 րոպե, ցանկալի է հորիզոնական դիրք ընդունել, այնուհետև լվանալ սկրաբը սառը ջրով:

Սկրաբ-դիմակ յուղոտ և կորյակներով (угри) մաշկի համար
Ընկույզ- 2 ճաշի գդալ
Սուրճ - 1 ճաշի գդալ
Զեյթունի կամ խախողի կորիզի յուղ - 1 թեյի գդալ

Ընկույզը քերել մանր քերիչով, պատրաստել սուրճի թանձրուկ և խառնել զեյթունի կամ խախողի կորիզի յուղի հետ (խաղողի կորիզի յուղը վաճառվում է դեղատներում): Ստացված զանգվածը քսել դեմքին և թողնել 15-20 րոպե: Լվանալ տաք ջրով:
Սուրճը մաքրում է ձեր դեմքը մահացած մաշկից, ընկույզը յուղի հետ հիանալի սնուցում , վերականգնում է մաշկի բջիջները:

.




No comments:

Post a Comment