Wednesday, June 26, 2013

Ծիրանով դիմակներ դեմքի համար

Ամառ, շոգ, արև և մեծ քանակությամբ մրգեր: Ինչպես մեր մազերը, այնպես էլ մեր դեմքը միշտ կարիք ունեն խնամքի, հատկապես ամռանը և ձմռանը, երբ եղանակը կտրուկ տաքանում է և սառում: Այսօր կներկայացնեմ ձեզ մեր ազգային ամենահամեղ մրգի հրաշագործությունները:
ԾԻՐԱՆ- պարունակում է
  • վիտամին В - В1, В2, В6
  •  վիտամին С- թարմ պտուղների մեջ 10%
  •  վիտամին Р և РР 



1. Ծիրան + մեղր
     Այս դիմակը լավացնում է մաշկի գույնը: Վերցնել 1 հատ հասած ծիրան, պատառաքաղի օգնությամբ      տրորել և ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու լավ խառնել: Քսել երեսին 15 րոպե և լվանալ սառը ջրով:

2. Ծիրանի եթերային յուղ նորմալ մաշկի համար
     1 բաժակ կաթը, 1 թեյի գդալ մեղրը, 1/2 բաժակ կոսմետիկ կավը և 1 թեյի գդալ ծիրանը եթերային յուղը խառնել իրար մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել դեմքին խուսափելով աչքերի հատվածից: 15 րոպե անց լվանալ սառը ջրով:

3. Ծիրանի դիմակ չոր մաշկի համար
    Քերիչի կամ բլենդերի օգնությամբ մանրացնել ծիրանը: Վերցնել այնքան ծիրան, որպեսզի ստացվի 2/3 բաժակ պյուրե: Ավելացնել 1/3 բաժակ նարինջի հյութ և 1 թեյի գդալ մեղր: Ստացված դիմակը թողնելդեմքին 20 րոպե:

4.Ծիրան + գազար յուղոտ մաշկի համար
   2 միջին չափսի գազարը եփել և թողնել որպեսզի սառչի: Այնուհետև գազարը մանրացնել, ավելացնել մանրացրած ծիրանը, 3 ճաշի գդալ մեղրը և 2 ճաշի գդալ յոգուրտ: Բոլորը խառնել իրար և քսել դեմքին: 15-20 րոպե անց լվանալ սառը ջրով: 

5. Ծիրանի դիմակ մազերի աճի դեմ
1 հատ ծիրանի խյուսին ավելացնել 1 ճաշի գդալ բուսական յուղ: Լավ խառնել և քսել դեմքին: 10 րոպե անց լվանալ տաք ջրով: Հաճախակի օգտագործման դեպքում մազերի աճը դեմքի վրա դանդաղում է և դառնում բաց գույն:

No comments:

Post a Comment