Ամառային դիմակներ յուղոտ մազերի համար
Ամենաարդյունավետ միջոցը մազերի համար դա շաբաթը երկու անգամ օգտագործել նույն դիմակը: Այն խորապես թափանցում է գլխամաշկ և ավելի արդյունավետ է ազդում մազերի աճին ու սնուցմանը:
Կեֆիրով դիմակ - մեկ բաժակ կեֆիրի մեջ լցնել 2-3 կաթիլ ցանկացած եթերային յուղ: Ցանկալի է, որպեսզի այն լինի ցիտրուսային: Այս դիմակը մազերին հաղորդում է ծավալ և միաժամանակ ծանրացնում դրանք:

Երիցուկով դիմակ - 4 ճաշի գդալ չոր կամ թարմ երիցուկ, 1/4 բաժակ եռացած ջուր, 1 ձվի սպիտակուց: Պատրաստեք երիցուկի թուրմ, իսկ երբ այն սառչի ավելացրեք սպիտակուց: Եթե մազերը բաց գույնի են, ապա բացի խնամքից վարսերը կստանան ոսկեգույն երանգ: Այս դիմակը ամրացնում է մազերը:
Նարինջի դիմակ - 1 նարինջ, 1 ճաշի գդալ մեղր: Նարինջն անցկացրեք քերիչով և խառնեք մեղրի հետ: Ստացված խյուսը քսել թեթև խոնավ մազերին:
Ամառային դիմակներ չոր մազերի համար
Ձվով դիմակ - 1 դեղնուց, 2 ճաշի գդալ բուսական յուղ: Ձուն խառնել յուղի հետ: Մերսող շարժումներով քսեք ստացված զանգվածը գլխամաշկին, ծածկեք գլուխը պոլիէթիլենային տոպրակով: Թողնել 1 ժամ և լվանալ թաք ջրով:
Յուղերով դիմակ - 2-ական ճաշի գդալ զեյթունի և կռատուկի ձեթ: Այս ամենը խառնել իրար և մերսող շարժումներով քսել գլխամաշկին: Այնուհետև մազերի ողջ երկայնքով սանրի օգնությամբ տարածեք: Սանրեք մազերը 15 րոպե տարբեր ուղղություններով, իսկ հետո լվացեք:
Թթվասերով և ալոեով դիմակ - 3 ճաշի գդալ յուղոտ թթվասեր, 1 ճաշի գդալ ալոեի հյութ: Դիմակը քսել չոր մազերին և պահել 20 րոպե: Ալոեն ռեկորդակիր է ամենաշատ վիտամիններ պարունակող բույսերի մեջ, որոնք շատ կարևոր են մազերի համար: Երկար օգտագործելու դեպքում կվերականգնվեն մազերը, կամրանան և կդադարեն թափվել:
No comments:
Post a Comment