Tuesday, June 18, 2013

Մազերի լամինացիա տան պայմաններում

     Ինչու ծախսել ահռելի գումարներ, եթե կարող եք այդ ամենը անել տան պայմաններում: Մազերի լամինացիան շատ տարածված է աշխարհում, այն մազերին հաղորդում է փայլ ամրություն, սակայն բացի գեղեցկության սրահներ այցելելուց, կարող եք այն անել տանը: Այսօր կներկայացնեմ 2 տեսակի դիմակ:
    Ձեզ հարկավոր է ժելատին, բիո կամ մանկական շամպուն և բալզամ: Այսպես`
1.5 ճաշի գդալ ժելատինը լուծել 8-10 ճաշի գդալ տաք ջրում, բայց ոչ եռացող: 7-10 րոպեում այն կլուծվի և կվերանան գնդիկները: Չթողնել ավելի երկար , քանի որ ժելատինը կվերածվի ժելեի: Ժելատինը բաժանել երկու հավասար մասերի: Առաջին ժելատինով տարայի մեջ լցնել շամպուն 1:1: Այս զանգվածը խառնել իրար և մազերը լվանալուց առաջ քսել ողջ երկայնքով: Արմատներին պարտադիր չէ քսել: Թողնել 40 րոպե գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: 40 րոպե անց լվանալ մազերը, բայց արդեն առանց շամպունի, քանի որ դիմակի մեջ առկա շամպունը կփրփրի և կմաքրի մազերը:
    Մինչ մազերը չորանում են պատրաստում ենք հաջորդ դիմակը: Մնացած շելատինին ավելացնում ենք բալզամ նույն քանակությամբ, կարող եք ավելացնել 4-5 կաթիլ եթերային յուղ` ավոկադո, նուշ, նարինջ և այլն: Այս զանգվածը քսել չոր մազերին ողջ երկայնքով, մազարմատներին չի կարելի քսել, քանի որ բոլորս գիտենք, որ բալզամը մազարմատներին վնասում է: Թողնել այս դիմակը 40 րոպեից 2 ժամ: Ծածկել պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Այս դիմակից հետո մազերը ձեռք են բերում հիանալի փայլ, ամրություն: Դիմակը պետք է օգտագործել 30 օրը մեկ:

No comments:

Post a Comment