Saturday, November 15, 2014

Ինչպես սուրճից պատրաստել մարմնի սկրաբ տան պայմաններում

   Նախ ներկայացնեմ սուրճի օգտակարությունը: Սուրճն ունի երիտասարդացնելու հատկություն, այն սնուցում է մաշկը և հաճելի թարմություն հաղորդում նրան:
   Սուրճն իր պատմության մեջ շատ փորձությունների է ենթարկվել: Սկզբում ամեն կերպ ցանկանում էին հանել այն գործածությունից, այնուհետև այն որպես մրցանակ էին տալիս, սկսեցին երգեր գրվել դրա մասին: Այն անգամ սկսեցին օգտագործել կոսմետոլոգիայի բնագավառում: Այս հրաշագործ ըմպելիքը էներգիայով է ապահովում ոչ միայն մեզ: Սուրճը տան պայմաններում պիլինգի ամենատարածված տարբերակներից է: Դրա մանր կտորները մաքրում են մահացած մաշկը և լավացնում արյան շրջանառությունը:

Սուրճի սկրաբ պատրաստելու պայմանները


  • Օգտագործել բնական սուրճ, ցանկալի է մանր և միջին մեծության աղացած: Շատ      մեծ աղացածները կարող են վնասել ոչ միայն դեմքի մաշկը, այլ նաև փորի և ազդրերի մաշկը:
  • Չօգտագործեք լուծվող սուրճ, դրանից օգուտը շատ չնչին է: Դրանցից շատերը կարող են մաշկին թեթև արևայրուքի երանգ հաղորդել, սակայն ռիսկը մեծ է, որ այն հավասար չի լինի:
  • Ցանկացած սուրճով սկրաբի մեջ անպայման պետք է լինի մի բաղադրիչ, որը կփափկեցնի մաշկը, օրինակ բազային յուղեր՝ զեյթունի ձեթ, արգանի յուղ, դեղձի յուղ և այլն:
  • Ցանկացած ինքնուրույն պատրաստած միջոց պետք է փորձել և համոզվել, որ ալերգիկ երևությներ չեն լինի: Հատկապես դա վերաբերում է այնպիսի սկրաբերին, որոնք պարունակում են մեղր և եթերային յուղեր:

Սուրճի սկրաբեր մարմնի համար

    Ամենահեշտ միջոցներից է սուրճը խառնել ցանկացած բազային յուղի, լոսյոնի կամ մարմնի կրեմի հետ: Կարելի է ավելացնել մի պտղունց դարչին: Դարչինը կտաքացնի մաշկը սկրաբը քսելու ժամանակ և ավելի էֆֆեկտիվ կլինի, մարմնին հաճելի բույր կհաղորդի:
    Սուրճը կարող եք խառնել մարմնի գելերի հետ և այդպես օգտագորրծեք: Այս դեպքում նախընտրելի է, որպեսզի գելը լինի վանիլի, շոկոլադի բույրերով: 


No comments:

Post a Comment