Saturday, November 1, 2014

Մազերը վերականգնող դիմակ տան պայմաններում

Բաղադրություն

 2 ճաշի գդալ կոնյակ
1 ձվի դեղնուց
1 ճաշի գդալ մեղր
1 ճաշի գդալ կռատուկի յուղ
1 սոխի հյութ (մանր քերիչով անցկացնել)
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
5-10 կաթիլ ցանկացած եթերային յուղ

Պատրաստման կարգը

         Սկզբում յուղը և մեղրը փոքր ինչ տաքացնել ջրային գոլորշու վրա, այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները և խառնել այնքան ժամանակ մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել մազերի ողջ երկայնքով, ծածկել պոլիէթիլենային տոպրակով և պահել 1 ժամից ոչ ավել:
         Լավ արդյունք ստանալու համար այս դիմակը խորհուրդ է տրվում անել 1 ամիս տևողությամբ շաբաթը 1 անգամ:
         Այն օգնում է վերականգնել վնասված մազերը, հաղորդում է փայլ և ամրություն :

No comments:

Post a Comment