Friday, March 29, 2013

Մազերի արագ աճ տան պայմաններում 2


      

   Ես արդեն գրել եմ մազերը երկարացնող Մանանեխի դիմակի մասին, որն իրոք հրաշքներ է գործում: Այսօր ցանկանում եմ ներկայացնել մեկ այլ դիմակ, որն իր էությամբ շատ նման է Մանանեխի դիմակին: Մազերի արագ աճի համար նախատեսված դիմակների հիմնական բաղադրիչներն ունեն այրող, մռմռացնող հատկույթուն` բիբար, մանանեխ, սոխ, մեղր և այլն: Սրանցով պատրաստված դիմակներն առաջացնում են այրոց, որի արդյունքում արյունն արագորեն սկսում է սնուցել մազարմատները, բացում վաղուց քնած ծակոտկեները, սա էլ հենց ապահովում է արդյունքը:
   Օգտագործողներն ասում են, որ այս դիմակներն օգտագործելուց հետո առաջին 2 շաբաթվա ընթացքում մազերը սկսում են մի քիչ թափվել, բայց հետո տեղի է ունենում "հրաշք"` մազերն ամրանում են ու սկսում աճել: Բայց ասեմ, որ դա իդիվիդուալ է, նույն բանն ասվում էր մանանեխի դիմակի մասին, սակայն ինձ մոտ նման բան չի եղել: Ստորև ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կարմիր պղպեղի դիմակը:



Բաղադրություն
Կարմիր կծու աղացած պղպեղ - 1 ճաշի գդալ
Մեղր - 4 ճաշի գդալ
 
Մեղրը գոլորշու վրա փոքր ինչ տաքացնել, որպեսզի հեղուկ դառնա և խառնել 1 ճաշի գդալ կարմիր կծու պղպեղը: Լվացած, մաքուր գլխին քսել դիմակը, միայն մազարմատներին: Ծածկել պոլիէթիլենային տոպրակով, սրբիչով: Պահել գլխին 30-40 րոպե և լվանալ տաք ջրով: Դիմակը պետք է անել շաբաթական 2 անգամ և արդեն մեկ շաբաթից կարելի արդյունքը նկատել: Օգտագործողներն ասում են, որ 2 ամիս անց մազերը երկարում է 6սմ: Զգուշացեք, որպեսզի դիմակը աչքերին չընկնի, դա ձեզ, վստահեցնում եմ, դուր չի գա:




No comments:

Post a Comment