Աղջիկներ ես "Մազերի արագ աճ տան պայմաններում" դիմակը ներկայացնելիս ասացի, որ անմիջապես հետո մազերիս քսում եմ յուղերից պատրաստված դիմակը: Ես այն անվանում եմ հրաշագործ, քանի որ արդյունքն ակնհայտ է անգամ առաջին օգտագործումից:
Բաղադրություն
Զեյթունի ձեթ
Գերչակի յուղ
Կռատուկի յուղ (репейное масло)
Վիտամին E
Թուրինջի եթերային յուղ (эфирное масло грейпфрута)
Պատրաստման եղանակը շատ հեշտ է` ուղղակի այս ամենը խառնում ենք իրար: Ի գիտություն բոլորին, ցանկացած յուղային դիմակ պատրաստելու համար հարկավոր է ունենալ բազային յուղ: Իմ պարագայում այն զեյթունի ձեթն է, քանի որ մազերs չոր են և այն ուղղակի հիանալի է: Զեյթունի ձեթը մեծ չափաբաժնով խորհուրդ չի տրվում յուղոտ մաշկ ունեցողներին, կարելի է ասել, որ այն յուղոտ մազերի N1 "թշնամին" է: Այս դիմակը կարող եք պատրաստել մեծ չափաբաժնով և պահել ինչ-որ տարայի մեջ: Ինձ մոտ դա պլաստմասե շիշ է, որ մնացել է սպրեյ-կոնդիցիոներից: Ուրեմն այսպես, շիշը կիսով չափ լցնել զեյթունի, արևածաղկի, գերչակի, կռատուկի ձեթ, նայած թե որն եք նախընտրում և ավելացնել մնացած յուղերը: Իմ օրինակով ասեմ: Ես կիսով չափ լցրել եմ զեյթունի ձեթ`
Այնուհետև ավելացրեմ եմ կռատուկի յուղը, իմ պարագայում այն այս տեսքն ուներ
Գոյություն ունեն կռատուկի ձեթեր, որոնք պարունակում են տարբեր հավելումներ, կարմիր պղպեղ, երիցուկ, կամ հենց միայն ինքը: Ցանկացածն էլ հիանալի է: Կռատուկի ձեթը կարմիր պղպեղով նպաստում է մազերի արագ աճին:
Այնուհետև ավելացրեմ եմ թուրինջի եթերային յուղ: Այն օժտված է վերականգնողական հատկությամբ, ունի հիանալի բույր:
Վիտամին E-այն արյունը հարստացնում է թթվածնով` սնուցելով գշխամաշկը և մազերի սոխուկները:
Եվ իհարկե բոլորիս կողմից քաջ հայտնի, տարիների ընթացքում փորձված ու վստահելի Գերչակի յուղը: Այն պարտադիր պետք է լինի յուրաքանչյուր կնոջ մոտ:
Բոլոր բաղադրիչները ես ամբողջությամբ օգտագործել եմ, բայց թուրինջի յուղը 10 կաթիլ, քանի որ այն ավելի ուժեղ է և լրիվ բավական է: Վիտամին E-ն ասեղի օգնությամբ ծակել եմ մեջի պարունակությունը լցրել (5-10) հատիկ: Այն վաճառում են դեղատներում ամպուլաների տեսքով, կարող եք գնել և կարծում եմ 2 հատը բավական է:
Ես շաբաթական երկու անգամ օգտագործում եմ այն: Այն պետք է քսել մաքուր մազերին, ողջ երկայնքով և սանրել վարսերը, որպեսզի տարածվի: Ցանկացած յուղերով դիմակ պետք է պահել մազերի մինիմում 5 ժամ, փաթաթել գլխուղը պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով, որպեսզի տաք լինի: Ես այս դիմակը անգամ գիշերն եմ թողնում և առավոտյան լվանում: Այն չի ծորում ընդհանրապես:
Պատրաստվում եմ այս տեսակ "յուղերի փնջից" հետո փորձել մեկ ուրիշը համադրություններ: Իսկ հաջորդ նյութում ես կներկայացնեմ մազերի խնամքի համար անհրաժեշտ յուղերի ցանկ: Եղեք գեղեցիկ...
No comments:
Post a Comment