Saturday, November 15, 2014

Դեմքի սկրաբ


Բաղադրությունը

1 թեյի գդալ սոդա
1-2 թեյի գդալ բազային յուղ
1-2 կաթիլ ցանկացած եթերային յուղ
  

Պատրաստման և օգտագործման կարգը

Այս ամենը խառնել իրար և մերսման շարժումներով քսել դեմքին և լվանալ: Հիանալի մաքրում է մաշկը և սպիտակացնում այն:


Ինչպես սուրճից պատրաստել դեմքի սկրաբ տան պայմաններում


Սկրաբ կաթնաշոռով


1 ճաշի գդալ սուրճի մրուր

1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռ
Թեթև մերսեք մաշկը սկրաբի օգնությամբ, թողնել 5-10 րոպե: Լվանալ ջրով: Այս դիմակը կարող են օգտագործել ցանկացած տեսակ մաշկ ունեցողները, բացի յուղոտ մաշկի տեր մարդիկ:

Սկրաբ շաքարավազով և յուղով


1 ճաշի գդալ սուրճի մրուր
1 թեյի գդալ մուգ Շաքարավազ
1 ճաշի գդալ ցանկացած բազային յուղ
մի պտղունց դարչին և աղ
Քսել դեմքին մերսող շարժումներով, թողնել 10 րոպե և լվանալ: Այս դիմակը շատ լավ մաքրում է դեմքը:

Սկրաբ ընկույզով


1 ճաշի գդալ մանրացրած ընկույզ
1 թեյի գդալ սուրճի մրուր

Օգտագործել նույն կերպ ինչպես նախորդները: Այս դիմակը վերացնում է մաշկի հոգնածությունն ու թոշնածությունը:


Սկրաբ մրգային խյուսով

1 ճաշի գդալ խաղողի, խնձորի կամ այլ մրգի խյուս
1 թեյի գդալ սուրճի մրուր

Այս դիմակ հիանալի է յուղոտ մաշկ ունեցողների համար:




Սկրաբ օվսյանկայի փաթիլներից

1 ճաշի գդալ օվսյանկայի մանրացրած փաթիլներ
1 թեյի գդալ սուրճի մրուր
1 թեյի գդալ յոգուրտ, թթվասեր կամ սերուցք-կաված մաշկից
Քսել դիմակը, և մերսել մաշկը 1-2 րոպե անց լվանալ:

Ինչպես սուրճից պատրաստել մարմնի սկրաբ տան պայմաններում

   Նախ ներկայացնեմ սուրճի օգտակարությունը: Սուրճն ունի երիտասարդացնելու հատկություն, այն սնուցում է մաշկը և հաճելի թարմություն հաղորդում նրան:
   Սուրճն իր պատմության մեջ շատ փորձությունների է ենթարկվել: Սկզբում ամեն կերպ ցանկանում էին հանել այն գործածությունից, այնուհետև այն որպես մրցանակ էին տալիս, սկսեցին երգեր գրվել դրա մասին: Այն անգամ սկսեցին օգտագործել կոսմետոլոգիայի բնագավառում: Այս հրաշագործ ըմպելիքը էներգիայով է ապահովում ոչ միայն մեզ: Սուրճը տան պայմաններում պիլինգի ամենատարածված տարբերակներից է: Դրա մանր կտորները մաքրում են մահացած մաշկը և լավացնում արյան շրջանառությունը:

Սուրճի սկրաբ պատրաստելու պայմանները


  • Օգտագործել բնական սուրճ, ցանկալի է մանր և միջին մեծության աղացած: Շատ      մեծ աղացածները կարող են վնասել ոչ միայն դեմքի մաշկը, այլ նաև փորի և ազդրերի մաշկը:
  • Չօգտագործեք լուծվող սուրճ, դրանից օգուտը շատ չնչին է: Դրանցից շատերը կարող են մաշկին թեթև արևայրուքի երանգ հաղորդել, սակայն ռիսկը մեծ է, որ այն հավասար չի լինի:
  • Ցանկացած սուրճով սկրաբի մեջ անպայման պետք է լինի մի բաղադրիչ, որը կփափկեցնի մաշկը, օրինակ բազային յուղեր՝ զեյթունի ձեթ, արգանի յուղ, դեղձի յուղ և այլն:
  • Ցանկացած ինքնուրույն պատրաստած միջոց պետք է փորձել և համոզվել, որ ալերգիկ երևությներ չեն լինի: Հատկապես դա վերաբերում է այնպիսի սկրաբերին, որոնք պարունակում են մեղր և եթերային յուղեր:

Սուրճի սկրաբեր մարմնի համար

    Ամենահեշտ միջոցներից է սուրճը խառնել ցանկացած բազային յուղի, լոսյոնի կամ մարմնի կրեմի հետ: Կարելի է ավելացնել մի պտղունց դարչին: Դարչինը կտաքացնի մաշկը սկրաբը քսելու ժամանակ և ավելի էֆֆեկտիվ կլինի, մարմնին հաճելի բույր կհաղորդի:
    Սուրճը կարող եք խառնել մարմնի գելերի հետ և այդպես օգտագորրծեք: Այս դեպքում նախընտրելի է, որպեսզի գելը լինի վանիլի, շոկոլադի բույրերով: 


Wednesday, November 12, 2014

Դիմակ մազերին փայլ հաղորդելու համար

     Իմ ընթերցողները գիտեն, որ ես այս դիմակների մեծ մասն անում եմ, նոր կիսվում եմ փորձով: Այսօր որոշեցի հերթական դիմակը ներկայացնել ձեզ ու այս անգամ իմ անձնական նկարներով, հուսով եմ ձեզ կհետաքրքրի:

Բաղադրություն

Կոկոսի յուղ -1 ճաշի դալ
Լավանդայի եթերային յուղ - 5-10 կաթիլ
Խնձորի քացախ

Պատրաստման և օգտագործման կարգը

     Կոկոսի յուղին խառնել լավանդայի եթերային յուղը և քսել մաքուր, մի քիչ խոնավ մազերին՝ ողջ երկայնքով: Ծածակել պոլիէթիլենային տոպրակով և տաք սրբիչով: Թողնել 30 րոպե և լվանալ: Քացախը խառնել ջրի հետ 1:5 սուրճի բաժակ և ցայել վարսերը լվանալուց հետո:
     Կոկոսի յուղը շքեղ փայլ է հաղորդում մազերին, լավանդան ամրեցնում և վերականգնում է դրանք: Քացախը նույնպես փայլ հաղորդելու համար է:






Արդյունքը


Friday, November 7, 2014

Դիմակ բարակ, բաց գույնի ներկած մազերի համար

Բաղադրություն

1 բանան
5-10 կաթիլ կտավատի ձեթ կամ զեյթունի ձեթ

Պատրաստման և օգտագործման կարգը

  Բանանը խյուսի վերածել, ավելացնել 5-10 կաթիլ կտավատի ձեթ կամ զեյթունի ձեթ:
Քսել չոր մազերին և թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ:
  Այս դիմակն ամրացնում  է մազերը, խոչընդոտում է ծայրերի ճյուղավորվելը, սնուցում մազարմատները:

Դիմակ գունաբացած մազերի համար

Բաղադրություն

 1 ճաշի գդալ կռատուկի ձեթ
 1 թեյի գդալ ալոեի հյութ
 1 ճաշի գդալ մեղր
 Եղինջի թուրմ ըստ ցանկության

Պատրաստման և օգտագործման կարգը

    Մեղրը փոքր ինչ տաքացնել, ավելացնել ալոեն և կռատուկի ձեթը: Լավ խառնել:
Քսել մազարմատներին և տարածել ողջ երկայքով: Թողնել 30-40 րոպե:Լվանալ, վերջում ցայել եղինջի թուրմով:
  Արդյունքի հասնելու համար այս դիմակը պետք է անել 2 ամիս, իսկ պրոֆիլակտիկայի դեպքում շաբաթը մեկ անգամ կամ 2 շաբաթը մեկ: Բուժելու նպատակով՝ շաբաթը 2 անգամ:
 Առողջ և ամուր վարսերը երաշխավորվում է:

Thursday, November 6, 2014

Փափկեցնող դիմակ

Բաղադրություն

 0,5 բաժակ մեղր
2 ճաշի գդալ զեյթունի ձեթ

 Պատրաստման և օգտագործման կարգը

Մեղրն ու ձեթը խառնել իրար և մերսման շարժումներով քսել մազարմատներին: Ծածակել պոլիէթիլենային տոպրակով և պահել 30 րոպե: Այն ուժ և փայլ է հաղորդում մազերին:Կարող եք օգտագործել շաբաթը մեկ որպես բալզամ: Հրաշալի փափկություն է հաղորդում վարսերին:

Դիմակ չոր և վնասված մազերի համար

Բաղադրություն

1-2 բանան- կախված մեծությունից
1 ավոկադո
2 ճաշի գդալ զեյթունի ձեթ

Պատրաստման և օգտագործման կարգը

   Ավոկադոն և բանանը հարել բլենդերի մեջ, ավելացնել 2 ճաշի գդալ զեյթունի ձեթը և լավ հարել: Խյուսը քսել ողջ մազերի երկայնքով, ծածկել պոլիէթիլենային տոպրակով և պահել 1 ժամ:
  Ցանկալի է այս դիմակը անել շաբաթը մեկ անգամ: Հատկապես լավ է նրանց համար ովքեր հաճախակի են ներկում մազերը, շատ են օգտագործում վարսահարդարիչներ:

Saturday, November 1, 2014

Մազերը վերականգնող դիմակ տան պայմաններում

Բաղադրություն

 2 ճաշի գդալ կոնյակ
1 ձվի դեղնուց
1 ճաշի գդալ մեղր
1 ճաշի գդալ կռատուկի յուղ
1 սոխի հյութ (մանր քերիչով անցկացնել)
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
5-10 կաթիլ ցանկացած եթերային յուղ

Պատրաստման կարգը

         Սկզբում յուղը և մեղրը փոքր ինչ տաքացնել ջրային գոլորշու վրա, այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները և խառնել այնքան ժամանակ մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել մազերի ողջ երկայնքով, ծածկել պոլիէթիլենային տոպրակով և պահել 1 ժամից ոչ ավել:
         Լավ արդյունք ստանալու համար այս դիմակը խորհուրդ է տրվում անել 1 ամիս տևողությամբ շաբաթը 1 անգամ:
         Այն օգնում է վերականգնել վնասված մազերը, հաղորդում է փայլ և ամրություն :

Thursday, October 30, 2014

Սնուցող դիմակ ուժազրկված մազերի համար

Բաղադրություն


1 ձվի դեղնուց
1 ճաշի գդալ կռատուկի ձեթ
3-4 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ

 Օգտագործման կարգը

Լավ խառնել բոլոր բաղադրիչները: 10-15 րոպեների ընթացքում մերսման ձևով քսել դիմակը մազարմատներին: Ծածկել պոլիէթիլենային տոպրակով և պահել 30-40 րոպե: Լվանալ, ցանկալի է տան պայմաններում պատրաստված շամպունով կամ բիո շամպունով: Օգտագործել շաբատը 1  անգամ:

Wednesday, October 29, 2014

Կեֆիրով դիմակ ներկած մազերի համար

Բաղադրությունը

Կեֆիր- 500մլ
1 ձվի դեղնուց
5 ճաշի գդալ զեյթունի ձեթ


Պատրաստման եղանակը

Կեֆիրը խառնել ձեթի հետ, ավելացնել դեղնուցը և հարել բլենդեռով կամ հարիչով: Դիմակը քսել ողջ մազերի երկայնքով, ծածկել պոլիէթիլենային տոպրակով, պահել 30 րոպե և լվանալ:
Այս դիմակն ամրացնում և բուժում է ներկած մազերը, վերականգնում և ապահովում է բնական փայլ ու գրավիչ տեսք:

Wednesday, June 25, 2014

Նորից ձեզ հետ

Հարգելի ընթերցողներ...
    Ահագին ժամանակ է, ինչ ես նոր նյութեր չեմ դնում, պատճառը շատ հարգելի է, ես բալիկ ունեմ փոքրիկ, ով տնօրինում է իմ ողջ ժամանակը:)))))) Ես նորից սկսում եմ կիսվել ձեզ հետ նոր խնամքի միջոցներով:
   Մինչ նոր հանդիպում :D