Saturday, November 15, 2014
Ինչպես սուրճից պատրաստել դեմքի սկրաբ տան պայմաններում
Սկրաբ կաթնաշոռով
1 ճաշի գդալ սուրճի մրուր
1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռ
Թեթև մերսեք մաշկը սկրաբի օգնությամբ, թողնել 5-10 րոպե: Լվանալ ջրով: Այս դիմակը կարող են օգտագործել ցանկացած տեսակ մաշկ ունեցողները, բացի յուղոտ մաշկի տեր մարդիկ:
Սկրաբ շաքարավազով և յուղով
1 ճաշի գդալ սուրճի մրուր
1 թեյի գդալ մուգ Շաքարավազ
1 ճաշի գդալ ցանկացած բազային յուղ
մի պտղունց դարչին և աղ
Քսել դեմքին մերսող շարժումներով, թողնել 10 րոպե և լվանալ: Այս դիմակը շատ լավ մաքրում է դեմքը:
Սկրաբ ընկույզով
1 ճաշի գդալ մանրացրած ընկույզ
1 թեյի գդալ սուրճի մրուր
Օգտագործել նույն կերպ ինչպես նախորդները: Այս դիմակը վերացնում է մաշկի հոգնածությունն ու թոշնածությունը:
Օգտագործել նույն կերպ ինչպես նախորդները: Այս դիմակը վերացնում է մաշկի հոգնածությունն ու թոշնածությունը:
Սկրաբ մրգային խյուսով
1 ճաշի գդալ խաղողի, խնձորի կամ այլ մրգի խյուս1 թեյի գդալ սուրճի մրուր
Այս դիմակ հիանալի է յուղոտ մաշկ ունեցողների համար:
Սկրաբ օվսյանկայի փաթիլներից
1 ճաշի գդալ օվսյանկայի մանրացրած փաթիլներ
1 թեյի գդալ սուրճի մրուր
1 թեյի գդալ յոգուրտ, թթվասեր կամ սերուցք-կաված մաշկից
Քսել դիմակը, և մերսել մաշկը 1-2 րոպե անց լվանալ:
Ինչպես սուրճից պատրաստել մարմնի սկրաբ տան պայմաններում
Սուրճն իր պատմության մեջ շատ փորձությունների է ենթարկվել: Սկզբում ամեն կերպ ցանկանում էին հանել այն գործածությունից, այնուհետև այն որպես մրցանակ էին տալիս, սկսեցին երգեր գրվել դրա մասին: Այն անգամ սկսեցին օգտագործել կոսմետոլոգիայի բնագավառում: Այս հրաշագործ ըմպելիքը էներգիայով է ապահովում ոչ միայն մեզ: Սուրճը տան պայմաններում պիլինգի ամենատարածված տարբերակներից է: Դրա մանր կտորները մաքրում են մահացած մաշկը և լավացնում արյան շրջանառությունը:
Սուրճի սկրաբ պատրաստելու պայմանները
- Օգտագործել բնական սուրճ, ցանկալի է մանր և միջին մեծության աղացած: Շատ մեծ աղացածները կարող են վնասել ոչ միայն դեմքի մաշկը, այլ նաև փորի և ազդրերի մաշկը:
- Չօգտագործեք լուծվող սուրճ, դրանից օգուտը շատ չնչին է: Դրանցից շատերը կարող են մաշկին թեթև արևայրուքի երանգ հաղորդել, սակայն ռիսկը մեծ է, որ այն հավասար չի լինի:
- Ցանկացած սուրճով սկրաբի մեջ անպայման պետք է լինի մի բաղադրիչ, որը կփափկեցնի մաշկը, օրինակ բազային յուղեր՝ զեյթունի ձեթ, արգանի յուղ, դեղձի յուղ և այլն:
- Ցանկացած ինքնուրույն պատրաստած միջոց պետք է փորձել և համոզվել, որ ալերգիկ երևությներ չեն լինի: Հատկապես դա վերաբերում է այնպիսի սկրաբերին, որոնք պարունակում են մեղր և եթերային յուղեր:
Սուրճի սկրաբեր մարմնի համար
Ամենահեշտ միջոցներից է սուրճը խառնել ցանկացած բազային յուղի, լոսյոնի կամ մարմնի կրեմի հետ: Կարելի է ավելացնել մի պտղունց դարչին: Դարչինը կտաքացնի մաշկը սկրաբը քսելու ժամանակ և ավելի էֆֆեկտիվ կլինի, մարմնին հաճելի բույր կհաղորդի:
Սուրճը կարող եք խառնել մարմնի գելերի հետ և այդպես օգտագորրծեք: Այս դեպքում նախընտրելի է, որպեսզի գելը լինի վանիլի, շոկոլադի բույրերով:
Wednesday, November 12, 2014
Դիմակ մազերին փայլ հաղորդելու համար
Իմ ընթերցողները գիտեն, որ ես այս դիմակների մեծ մասն անում եմ, նոր կիսվում եմ փորձով: Այսօր որոշեցի հերթական դիմակը ներկայացնել ձեզ ու այս անգամ իմ անձնական նկարներով, հուսով եմ ձեզ կհետաքրքրի:
Բաղադրություն
Կոկոսի յուղ -1 ճաշի դալ
Լավանդայի եթերային յուղ - 5-10 կաթիլ
Խնձորի քացախ
Պատրաստման և օգտագործման կարգը
Կոկոսի յուղին խառնել լավանդայի եթերային յուղը և քսել մաքուր, մի քիչ խոնավ մազերին՝ ողջ երկայնքով: Ծածակել պոլիէթիլենային տոպրակով և տաք սրբիչով: Թողնել 30 րոպե և լվանալ: Քացախը խառնել ջրի հետ 1:5 սուրճի բաժակ և ցայել վարսերը լվանալուց հետո:
Friday, November 7, 2014
Դիմակ բարակ, բաց գույնի ներկած մազերի համար
Բաղադրություն
1 բանան5-10 կաթիլ կտավատի ձեթ կամ զեյթունի ձեթ
Պատրաստման և օգտագործման կարգը
Բանանը խյուսի վերածել, ավելացնել 5-10 կաթիլ կտավատի ձեթ կամ զեյթունի ձեթ:Քսել չոր մազերին և թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ:
Այս դիմակն ամրացնում է մազերը, խոչընդոտում է ծայրերի ճյուղավորվելը, սնուցում մազարմատները:
Դիմակ գունաբացած մազերի համար
Բաղադրություն
1 ճաշի գդալ կռատուկի ձեթ1 թեյի գդալ ալոեի հյութ
1 ճաշի գդալ մեղր
Եղինջի թուրմ ըստ ցանկության
Պատրաստման և օգտագործման կարգը
Մեղրը փոքր ինչ տաքացնել, ավելացնել ալոեն և կռատուկի ձեթը: Լավ խառնել:Քսել մազարմատներին և տարածել ողջ երկայքով: Թողնել 30-40 րոպե:Լվանալ, վերջում ցայել եղինջի թուրմով:
Արդյունքի հասնելու համար այս դիմակը պետք է անել 2 ամիս, իսկ պրոֆիլակտիկայի դեպքում շաբաթը մեկ անգամ կամ 2 շաբաթը մեկ: Բուժելու նպատակով՝ շաբաթը 2 անգամ:
Առողջ և ամուր վարսերը երաշխավորվում է:
Thursday, November 6, 2014
Փափկեցնող դիմակ
Բաղադրություն
0,5 բաժակ մեղր2 ճաշի գդալ զեյթունի ձեթ
Պատրաստման և օգտագործման կարգը
Մեղրն ու ձեթը խառնել իրար և մերսման շարժումներով քսել մազարմատներին: Ծածակել պոլիէթիլենային տոպրակով և պահել 30 րոպե: Այն ուժ և փայլ է հաղորդում մազերին:Կարող եք օգտագործել շաբաթը մեկ որպես բալզամ: Հրաշալի փափկություն է հաղորդում վարսերին:Դիմակ չոր և վնասված մազերի համար
Բաղադրություն
1-2 բանան- կախված մեծությունից1 ավոկադո
2 ճաշի գդալ զեյթունի ձեթ
Պատրաստման և օգտագործման կարգը
Ավոկադոն և բանանը հարել բլենդերի մեջ, ավելացնել 2 ճաշի գդալ զեյթունի ձեթը և լավ հարել: Խյուսը քսել ողջ մազերի երկայնքով, ծածկել պոլիէթիլենային տոպրակով և պահել 1 ժամ:Ցանկալի է այս դիմակը անել շաբաթը մեկ անգամ: Հատկապես լավ է նրանց համար ովքեր հաճախակի են ներկում մազերը, շատ են օգտագործում վարսահարդարիչներ:
Saturday, November 1, 2014
Մազերը վերականգնող դիմակ տան պայմաններում
Բաղադրություն
2 ճաշի գդալ կոնյակ1 ձվի դեղնուց
1 ճաշի գդալ մեղր
1 ճաշի գդալ կռատուկի յուղ
1 սոխի հյութ (մանր քերիչով անցկացնել)
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
5-10 կաթիլ ցանկացած եթերային յուղ
Պատրաստման կարգը
Սկզբում յուղը և մեղրը փոքր ինչ տաքացնել ջրային գոլորշու վրա, այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները և խառնել այնքան ժամանակ մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել մազերի ողջ երկայնքով, ծածկել պոլիէթիլենային տոպրակով և պահել 1 ժամից ոչ ավել:Լավ արդյունք ստանալու համար այս դիմակը խորհուրդ է տրվում անել 1 ամիս տևողությամբ շաբաթը 1 անգամ:
Այն օգնում է վերականգնել վնասված մազերը, հաղորդում է փայլ և ամրություն :
Subscribe to:
Posts (Atom)