Friday, March 29, 2013

Դեմքի դիմակ սպիների դեմ

  Բոլորս ունենք սպիներ անցանկալի կորյակներից հետո, և դրանք ցանկանում ենք ամեն կերպ կոծկել շպարի միջոցով: Ես ձեզ ներկայացնում եմ մի միջոց, որն իմ բնական կոսմետիկայի անփոխարինելին է: Դա մեղրով ու դարչինով դիմակն է: Եթե կարդացել եք իմ մնացած դիմակները մազերի, ապա կնկատեք, որ մեղրը միշտ կա ցանկացած դիմակի  մեջ: Այս բնական միջոցը պետք է միշտ յուրաքանչյուր աղջկա մոտ:

Բաղադրություն
Մեղր - 1 թեյի գդալ
Դարչին - 1 թեյի գդալ

Մեղրն ու դարչինը խառնել իրար, ստացվում է շոկոլադի գույնի մածուկ և քսել դեմքին` խուսափելով աչքերի և շրթունքների շրջակայքից: Դիմակը թողնել դեմքին 20 րոպե և լվանալ տաք ջրով: Կրկնել շաբաթը 2 անգամ:
Այս դիմակից հետո մաշկն այնքան հաճելի է դառնում, սպիտակում է և մանկան մաշկի նման փափկում: Օգտագործեք այս դիմակը և վստահեցնում եմ, որ արդյունքը ձեզ կգոհացնի:

Մազերը սնուցող դիմակ 2

        Յուղերը համարվում են մազերը խտացնող միջոցներից ամենահնագույնը: Տաք վիճակում գտնվող յուղը հիանալի սնուցում է գլխամաշկը, ինչպես նաև ներծծվում է մազերի մեջ, որից մազերը ձեռք են բերում առողջ տեսք, փայլ և ծավալ:
        Գոյություն ունեն յուղերով բազմաթիվ դիմակներ, որոնցից ամենաէֆեկտիվը կռատուկի, գերչակի, զեյթունի յուղերն են: Ամենապարզ յուղերով դիմակը հետևյալն է`
տաքացնել մոտավորապես կես բաժակ մեր նախընտրած յուղը և տաք վիճակում քսել մազարմատներին: Գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով, սրբիչով և թողնել 1 ժամ և ավել, ավելի արդյունավետ կլինի քնել այդ դիմակը գլխին:
  Ստորև ներկայացնեմ մի փոքր բարդ դիմակ`

Զեյթունի ձեթ - 2 ճաշի գդալ
Կռատուկի ձեթ - 2 ճաշի գդալ
A և E վիտամիններ - 10 կաթիլ յուրաքանչյուրից
Խառնել իրար բոլոր բաղադրիչները և քսել մազերին: Ավելի էֆեկտիվ արդյունք ստանալու համար այս դիմակին խառնել եթերային յուղեր:







Մազերի արագ աճ տան պայմաններում 2


      

   Ես արդեն գրել եմ մազերը երկարացնող Մանանեխի դիմակի մասին, որն իրոք հրաշքներ է գործում: Այսօր ցանկանում եմ ներկայացնել մեկ այլ դիմակ, որն իր էությամբ շատ նման է Մանանեխի դիմակին: Մազերի արագ աճի համար նախատեսված դիմակների հիմնական բաղադրիչներն ունեն այրող, մռմռացնող հատկույթուն` բիբար, մանանեխ, սոխ, մեղր և այլն: Սրանցով պատրաստված դիմակներն առաջացնում են այրոց, որի արդյունքում արյունն արագորեն սկսում է սնուցել մազարմատները, բացում վաղուց քնած ծակոտկեները, սա էլ հենց ապահովում է արդյունքը:
   Օգտագործողներն ասում են, որ այս դիմակներն օգտագործելուց հետո առաջին 2 շաբաթվա ընթացքում մազերը սկսում են մի քիչ թափվել, բայց հետո տեղի է ունենում "հրաշք"` մազերն ամրանում են ու սկսում աճել: Բայց ասեմ, որ դա իդիվիդուալ է, նույն բանն ասվում էր մանանեխի դիմակի մասին, սակայն ինձ մոտ նման բան չի եղել: Ստորև ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կարմիր պղպեղի դիմակը:



Բաղադրություն
Կարմիր կծու աղացած պղպեղ - 1 ճաշի գդալ
Մեղր - 4 ճաշի գդալ
 
Մեղրը գոլորշու վրա փոքր ինչ տաքացնել, որպեսզի հեղուկ դառնա և խառնել 1 ճաշի գդալ կարմիր կծու պղպեղը: Լվացած, մաքուր գլխին քսել դիմակը, միայն մազարմատներին: Ծածկել պոլիէթիլենային տոպրակով, սրբիչով: Պահել գլխին 30-40 րոպե և լվանալ տաք ջրով: Դիմակը պետք է անել շաբաթական 2 անգամ և արդեն մեկ շաբաթից կարելի արդյունքը նկատել: Օգտագործողներն ասում են, որ 2 ամիս անց մազերը երկարում է 6սմ: Զգուշացեք, որպեսզի դիմակը աչքերին չընկնի, դա ձեզ, վստահեցնում եմ, դուր չի գա:




Wednesday, March 27, 2013

Մազերի դիմակ ձվով և կակաոյով

Բաղադրություն
Ձվի դեղնուց - 1 հատ
Կակաո - 1 ճաշի գդալ
Կեֆիր - 0.5 բաժակ

Այս բոլոր բաղադրիչները լավ խառնելուց հետո քսում եք մազարմատներին: Սկզբում դիմակի 1/3 մասը քսում եք արմատների և թողնում մի փոքր չորանա, նորից նույն ձև քսել մնացած դիմակի 1/3 մասը, թողնել նորից չորանա, վերջում քսել մնացածը և գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով և թողնել 30-40 րոպե: Այս դիմակը հարկավոր է անել շաբաթական 2 անգամ, իսկ պրոցեդուրայի տևողությունն է 15-20 անգամ:

Դիմակը խտացնում է վարսերը, ձվի օգնությամբ ամրացնում մազարմատները, կակաոն երկարացնում է նրանց, իսկ կեֆիրը հարստացնում է կալցիումով, որն այնքան անհրաժեշտ է մեր վարսերին: Այնքան հեշտ է գեղեցիկ լինել...

Tuesday, March 26, 2013

Մազերը խտացնող դիմակ

Այս դիմակի հմքում ընկած է խոտաբույսերից պատրաստված թուրմ և խմորիչ:

Բաղադրություն
Խմորիչ - 1 ճաշի գդալ
Խոտաբույսերով թուրմ - 2 ճաշի գդալ
Կռատուկի կամ նուշի յուղ - 2 ճաշի գդալ

1 ճաշի գդալ խմորիչը խառնել 2 ճաշի գդալ ցանկացած տեսակի խոտաբույսերից (երիցուկ, թեյ, շալֆեյ, եղինջ և այլն) պատրաստված թուրմի հետ: Ստացված խառնուրդը 40 րոպե թողնել տաք վայրում, որպեսզի խմորիչը սկսի աշխատել: Որից հետո ավելացնել 2 ճաշի գդալ կռատուկի կամ նուշի յուղ և լավ խառնել: Քսել մազերին, ծածկել պոլիէթիլենային տոպրակով և թողնել 40-50 րոպե: Դիմակը պետք է օգտագործել շաբաթը 2-3 անգամ, պրոցեդուրայի տևողությունը` 10-12 անգամ: Լվանալուց հետո մազերը կարող եք ցայել նույն խոտաբույսերից պատրաստված թուրմով:

Դիմակ յուղոտ մազերի համար

    Այս դիմակը հիանալի օգնում է յուղոտ մազեր ունեցողներին: Խորհուրդ եմ տվել իմ ընկերուհիներին և իրոք նրանք հիացած են: Այն շատ հեշտ է:
Բաղադրություն
Կռատուկի յուղ - 2 ճաշի գդալ
Մեղր - 1 ճաշի գդալ
Կոնյակ - 1 ճաշի գդալ
Ձու (դեղնուց)- 1 հատ

Պատրաստման եղանակը
  Բոլոր բաղադրիչները խառնել իրար, մինչև ստացվի համասեռ զանգված: Այն սկզբում քսել մազարմատներին, իսկ հետո հավասարաչափ տարածել ողջ երկայնքով: Գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Դիմակը թոխնել 1-2 ժամ: Գլուխը լվանալ սովորական շամպունով: Դիմակը պետք է օգտագործել շաբաթական 2 անգամ, տևողությունը` 15-18 անգամ:



Monday, March 25, 2013

Խնայով դիմակ մազերի համար

   Կարծում եմ բոլորս էլ գիտենք "հրաշագոլծ խնայի" մասին: Ես միայն մի բան կասեմ, այն ինչը օգտագործում են հնդիկ և պարսիկ կանայք, վստահ եղեք, որ ամենալավն է ու օգտակարը:
Կներկայացնեմ Խնայով դիմակը, որն իմ մազերի միակ փրկիչն է:




Բաղադրություն
Խնա սովորական - 100 գր
Զեյթունի ձեթ - 2 ճաշի գդալ
Ձու - 2 հատ
Կակաո - 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
   100գր խնային ավելացնել թեյի թունդ թուրմ, կարող եք սովորական եռացրած ջուր լցնել, թեյը մազերին հաճելի գույն և փայլ է հաղորդում: Այնուհետև մնացած բաղադրիչները: Կակաոն բացի ամրությունից նույնպես շոկոլադե երանգ է հաղորդում, ձուն ինչպես արդեն գիտենք ամրացնում է մազարմատները, իսկ զեյթունի ձեթը փափկացնում դրանք: Դիմակը նախ քսում ենք արմատներին, այնուհետև ողջ երկարությամբ, փաթաթում գլուխը պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Պահել 1 ժամ և ավել: Պրոցեդուրայի տևողությունը 1 ամիս, շաբաթական 1 անգամ:

Sunday, March 24, 2013

Շոկոլադե դիմակ մազերի համար

Բաղադրությունը 
Կակաո - 2 ճաշի գդալ
Ձու- 2 հատ
Զեյթունի ձեթ - 2 ճաշի գդալ

Պատրաստման կարգը
2 ճաշի գդալ կակաոն տաք ջրով բացել մինչև թույլ շոկոլադ ստացվի, մազերի երկարությունից կախված կարող եք ավելացնել կակաոյի քանակը, այնուհետև ավելացնել զեյթունի ձեթը, կարող եք վերցնել ցանկացած յուղ` գերչակ, կռատուկ, արևածաղկի: Այնուհետև ավելացնել 2 ձվի դեղնուց ե լավ խառնել: Սկզբում քսեք դիմակն արմատներին, այնուհետև տարածեք մազերի ողջ երկայնքով: Մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Դիմակը պահել 1 ժամ և ավելի:
  Շոկոլադը նպաստում է մազերի արագ աճին, ձուն ամրացնում է մազարմատները, իսկ զեյթունի ձեթը հաղորդում է փայլ և փափկություն: Այս դիմակից հետո մազերը ստանում առողջ տեսք, շոկոլադե գույն և բուրում են հրաշալի: Պրոցեդուրայի տևողությունը 1 ամիս, շաբաթական 1-2 անգամ:

Saturday, March 23, 2013

Ձվով դիմակների տեսակներ մազերի համար

     Ձվով դիմակների պատրաստման գաղտնիքները

    Ինչպես ցանկացած բաղադրատոմս, այնպես էլ ձվով բաղադրատոմսերն ունեն իրենց գաղտնիքները, չնայած, որ դրանք շատ հեշտ է պատրաստելը: Ահա և այդ գաղտնիքները`

  • Ձուն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, այդ իսկ պատճառով նախորոք հանեք այն սառնարանից
  • Ձուն մնացած բաղադրիչների հետ խառնելուց օգտագործեք ձվի հարիչ, դրանով արագ և հեշտ է խառնվում:
  • Ձվով պատրաստված դիմակներն անպայման պետք է քսել չոր մազերին, կարևոր չէ նրանք մաքուր են, թե ոչ: Եթե թաց մազերին քսեն, ապա դիմակը կսկսի հոսել:
  • Ձվով դիմակները պետք է լվանալ գոլ ջրով, եթե տաք ջրով լվանաք, ապա ձուն կսկսի եփել:

Ձվի օգտակարությունը մաշկին

Եվ ձվի դեղնուցը, և սպիտակուցն օժտված են կոսմետիկ հատկությամբ: Ձուն պարունակում է ամինաթթուներ, որոնք վերացնում են թեփը: Ձվի դեղնուցը պարունակում է սնուցող տարրեր և վիտամիններ, որոնք այդքան անհրաժեշտ են մազերի աճին: Լետիցինը վերականգնում է կոտրատվող մազերը, որոնք զոհն են քիմիական ներկերի և ֆենի: Ձվի դեղնուցը հարուստ է նաև վիտամին B3-ով, որը խթանում է մազերի արագ աճին և հաղորդում է գեղեցիկ փայլ:

 Գոյություն ունի ձվով մազի դիմակների զանազան տեսակներ և բաղադրատոմսեր: Դրանք բավականաին հեշտ են և կան բոլորիս տանը: Ես կներկայացնեմ մի քանիսը`

 Ձու + կաթ = փափուկ, մետաքսյա վարսեր

Ձու + կիտրոնի հյութ = փայլ բաց գույնի վարսերին

Ձու + մեղր = մազերի սնուցում, արագ աճ

Ձու + մուգ շաքարավազ = փայլ մուգ գույնի վարսերին

Ձու + խնձորի քացախ = փայլ և փափկացում վարսերին

Ձու + մայոնեզ = մազերի սնուցում

Ձու + բանան = սնուցում բարակ վարսերին

Ձու + զեյթունի ձեթ = ճյուղավորված ու կոտրվող վարսերի համար

Ձու + կռատուկի ձեթ = մազերի ամրացում և արագ աճ

Ձու + զեյթունի ձեթ + կիտրոնի հյութ = ամուր և ուժեղ վարսեր

Ձու + գերչակի յուղ + կռատուկի ձեթ + կիտրոնի հյութ = թեփի և վնասված մազերի համար

Ձու + կոնյակ +  զեյթունի ձեթ = մազերի ամրացում

Մազերն ամրացնող դիմակ

Բաղադրություն
1 ձվի դեղնուց
1 ճաշի գդալ կոնյակ
2 ճաշի գդալ զեյթունի ձեթ
1 թեյի գդալ կիտրոնի հյութ
2 ճաշի գդալ մեղր
1 ճաշի գդալ գերչակի յուղ




Պատրաստման եղանակը
Զեյթունի ձեթը մարմանդ կրակի վրա մի քիչ տաքացնել, քանի որ տաք ժամանակ ուժեղանում է նրա հատկությունը, այնուհետև վերցնել կրակից, ավելացնել 1 ճաշի գդալ գերչակի յուղը, խառնել, որից հետո կոնյակը, մեղրը, կիտրոնի հյութը և վերջում ձվի դեղնուցը:
Դիմակը պետք է պահել 20-60րոպե: Գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով և տաք սրբիչով:

Friday, March 22, 2013

Եթերային յուղեր


Թուրինջի եթերային յուղ
Օժտված է վերականգնողական հատկությամբ, սնուցում է մազարմատները, իսկ երկար օգտագործումից հետո վերացնում է թեփը, մաքրում է վարսերը վնասակար նյութերից, պայքարում է մազերի յուղոտության դեմ, բարձրացնում է իմունային համակարգը: Հարուստ է A,B,C,D,P վիտամիններով:

Բերգամոտի եթերային յուղ
Այս յուղը շատ նման է թուրինջի եթերային յուղին, այն իդեալական է յուղոտ վարսեր ունեցողների համար: Անտիսեպտիկ հատկություն ունի և գլխամաշկին քսելու ժամանակ կարող է 1-3 րոպե ծակծկել:



Գերանի եթերային յուղ
Վերականգնում է մահացած բջիջները, նպաստում է մազերի արագ աճին, պայքարում է մազերի յուղոտության դեմ: Գլխամաշկին քսելու ժամանակ կարող է 1-3 րոպե այրել:



 Մեխակի եթերային յուղ
Կարգավորում է նյութափոխանակությունը, լայնացնում է մկանները, խթանում է մազերի արագ աճին, վերացնում է հոգնածությունը:




Իլանգ-իլանգի եթերային յուղ
Հիանալի յուղ է ճյուղավորված, վնասված, թափվող վարսերի համար: Օգտակար է շերտավորվող եղունգների համար: Գլխամաշկին քսելու ժամանակ կարող է 1-3 րոպե ծակծկել:



Դարչինի եթերային յուղ
Բարձրացնում է տարբեր օրգանների և հյուսվածքների արյան շրջանառությունը, ունի տաքացնող հատկություն, արագացնում է մազերի աճը:




Կիտրոնի եթերային յուղ
Հակավիրուսային, հակաթեփային միջոց է, մազերին կենդանություն է հաղորդում:




Մելիսայի եթերայի յուղ
Բարձրացնում է մազերի տոնուսը, վերացնում է "կեղտոտ" տեսքը, թեփը, վերականգնում է շորթերի բնական գույնը, վերացնում է բորբոքվածությունը, անքնությունը:



"Чайное дерево" եթերային յուղ
Օգտագործվում է ցանկացած տեսակի ցանի, քորի, թեփի, մազաթափության դեմ: Կաթեցնել գորտնուկի վրա և լեկոպլաստով փակել, մի քանի շաբաթից այն կանհետանա:


Էվկալիպտի եթերային յուղ
Վերացնում է թեփը, դադարեցնում է մազաթափությունը:





Պաչուլիի եթերային յուղ
Սնուցում է մազերը, շատ լավ է յուղոտ մազերի համար, վերացնում է թեփը:



Սոճիի եթերային յուղ
Սա միշտ էկոլոգիապես մաքուր բույս է, քանի որ այն աճում է այնտեղ, որտեղ օդը միշտ մաքուր է: Այս անգին յուղն օգտագործվում է որպես բուժիչ և կոսմետիկ միջոց: Սնուցում է վարսերը, վերացնում է քորը, արագացնում է վարսերի աճը:


Ռոզմարինի եթերային յուղ
Այս յուղն ամենահրաշալի և անփոխարինելի յուղերից է արոմաթերապիայում: Անտիսեպտիկ, ցավազրկող, իմունիտետ բարձրացնող, մազերի արագ աճ ապահովող յուղը պետք է լինի յուրաքանչյուրի տանը: Շթանում է արյան արագ շրջանառությանը, բացում է գլխամաշկի ծակոտկեները, վերացնում է սպիները:

Յուղերով դիմակ գեղեցիկ խիտ մազեր ունենալու համար

   Աղջիկներ ես "Մազերի արագ աճ տան պայմաններում" դիմակը ներկայացնելիս ասացի, որ անմիջապես հետո մազերիս քսում եմ յուղերից պատրաստված դիմակը: Ես այն անվանում եմ հրաշագործ, քանի որ արդյունքն ակնհայտ է անգամ առաջին օգտագործումից: 

Բաղադրություն
Զեյթունի ձեթ
Գերչակի յուղ
Կռատուկի յուղ (репейное масло)
Վիտամին E
Թուրինջի եթերային  յուղ (эфирное масло грейпфрута)

    Պատրաստման եղանակը շատ հեշտ է` ուղղակի այս ամենը խառնում ենք իրար: Ի գիտություն բոլորին, ցանկացած յուղային դիմակ պատրաստելու համար հարկավոր է ունենալ բազային յուղ: Իմ պարագայում այն զեյթունի ձեթն է, քանի որ մազերs չոր են և այն ուղղակի հիանալի է: Զեյթունի ձեթը մեծ չափաբաժնով խորհուրդ չի տրվում յուղոտ մաշկ ունեցողներին, կարելի է ասել, որ այն յուղոտ մազերի N1 "թշնամին" է: Այս դիմակը կարող եք պատրաստել մեծ չափաբաժնով և պահել ինչ-որ տարայի մեջ: Ինձ մոտ դա պլաստմասե շիշ է, որ մնացել է սպրեյ-կոնդիցիոներից: Ուրեմն այսպես, շիշը կիսով չափ լցնել զեյթունի, արևածաղկի, գերչակի, կռատուկի ձեթ, նայած թե որն եք նախընտրում և ավելացնել մնացած յուղերը: Իմ օրինակով ասեմ: Ես կիսով չափ լցրել եմ զեյթունի ձեթ`

Այնուհետև ավելացրեմ եմ կռատուկի յուղը, իմ պարագայում այն այս տեսքն ուներ

Գոյություն ունեն կռատուկի ձեթեր, որոնք պարունակում են տարբեր հավելումներ, կարմիր պղպեղ, երիցուկ, կամ հենց միայն ինքը: Ցանկացածն էլ հիանալի է: Կռատուկի ձեթը կարմիր պղպեղով նպաստում է մազերի արագ աճին:
Այնուհետև ավելացրեմ եմ թուրինջի եթերային յուղ: Այն օժտված է վերականգնողական հատկությամբ, ունի հիանալի բույր:
Վիտամին E-այն արյունը հարստացնում է թթվածնով` սնուցելով գշխամաշկը և մազերի սոխուկները:
Եվ իհարկե բոլորիս կողմից քաջ հայտնի, տարիների ընթացքում փորձված ու վստահելի Գերչակի յուղը: Այն պարտադիր պետք է լինի յուրաքանչյուր կնոջ մոտ:

    Բոլոր բաղադրիչները ես ամբողջությամբ օգտագործել եմ, բայց թուրինջի յուղը 10 կաթիլ, քանի որ այն ավելի ուժեղ է և լրիվ բավական է: Վիտամին E-ն ասեղի օգնությամբ ծակել եմ մեջի պարունակությունը լցրել (5-10) հատիկ: Այն վաճառում են դեղատներում ամպուլաների տեսքով, կարող եք գնել և կարծում եմ 2 հատը բավական է:
   Ես շաբաթական երկու անգամ օգտագործում եմ այն: Այն պետք է քսել մաքուր մազերին, ողջ երկայնքով և սանրել վարսերը, որպեսզի տարածվի: Ցանկացած յուղերով դիմակ պետք է պահել մազերի մինիմում 5 ժամ, փաթաթել գլխուղը պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով, որպեսզի տաք լինի: Ես այս դիմակը անգամ գիշերն եմ թողնում և առավոտյան լվանում: Այն չի ծորում ընդհանրապես:
   Պատրաստվում եմ այս տեսակ "յուղերի փնջից" հետո փորձել մեկ ուրիշը համադրություններ: Իսկ հաջորդ նյութում ես կներկայացնեմ մազերի խնամքի համար անհրաժեշտ յուղերի ցանկ: Եղեք գեղեցիկ...




Thursday, March 21, 2013

Օգտակար է իմանալ


Մազերի արագ աճ տան պայմաններում

     Այս դիմակը տարիների արդյունքում փորձված, վստահելի դիմակ է: Արդյունքն ակնհայտ է մեկ ամսից:
    Շատերը սիրում են այն ուտել մսեղենի հետ, օգտագործել սննդի մեջ: Անձամբ ես այն չեմ սիրում, սակայն իմ բնական խնամքի միջոցների առաջին տեղում է այն: Խոսքը "Մանանեխի" մասին է, նույն ինքը "Горчица"-ն: Ես հիացած եմ նրա արդյունքով, խորհուրդ եմ տվել իմ ընկերուհիներին և անկեղծ եմ ասում նրանց համար այն նույնպես N1 մազերի խնամքի միջոցն է:

Բաղադրություն
Մանանեխի փոշի (горчица) - 2 ճաշի գդալ
Ձու - 1 հատ դեղնուց
Զեյթունի ձեթ կամ ցանկացած յուղ` գերչակի, ավոկադոյի, կոկոսի, ըստ ցանկության
Շաքարավազ - 2 ճաշ գդալ
Եռացրած ջուր
Մեղր - 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
   Բոլոր բաղդրիչները խառնել իրար մինչև ստացվի համասեռ թթվասերի նման զանգված: Մանանեխը պարտադիր փոշու տեսքով պետք է լինի, պատրաստի մանանեխի մածուկը հարուստ է տարատեսակ հավելումներով, որոնք մեզ հարկավոր չեն և չենք կարող ասել` ինչ հետևանք կունենա: Մանանեխի փոշին վաճառում են ցանկացած խանութում: Շաքարավազը նպաստում է որպեսզի մանանեխի այրելու էֆֆեկտն ավելի ուշեղ լինի, այդ այրոցի շնորհիվ մեր գլխամաշկի ծակոտկեները բացվում են, արյունը սկսում է արագ շրջանառվել և սնուցել մազարմատները, ձուն ամրացնում է արմատները, զեյթունի ձեթը հաղորդում է գեղեցիկ փայլ վարսերին, իսկ մեղրը սնուցում է մազերը:
    Կարևոր մի հանգամանք նախքան ստացված զանգվածը մազերին քսելը հարկավոր է մազերի ծայրերին քսել այն յուղը, որն օգտագործվում է դիմակի մեջ: Քանի որ մանանեխն օժտված է չորացնող հատկությամբ, հետևաբար այն պետք է չկպնի մեր մազերի ծայրերին: Ես նախքան քսելը ողջ մազերս քսում եմ զեյթունի ձեթ, այնուհետև միայն արմատներին վրձինի օգնությամբ քսում եմ մանանեխի դիմակը: Հանկարծ ողջ մազերին չքսեք դիմակը, վստահեցնում եմ արդյունքն ահավոր կլինի: Եթե դիմակը օգտագործում եք առաջին անգամ, ապա այն պետք է թողնել գլխին 15 րոպե: Դրանից հետո ինքներդ կզգաք ձեր մաշկը ընդունում է այդ դիմակը, թե ոչ: Եթե այո, ուրեմն հաջորդ անգամ այն պետք է մնա գլխին 1 ժամ: Եթե ձեր մազերը չոր են, ապա այս դիմակը պետք է անել շաբաթը մեկ անգամ, իսկ եթե յուղոտ` 2 անգամ: Ամեն դեպքում էֆֆեկտը նույնն է: Եթե չեք դիմանում 1 ժամ կարող եք թողնել գլխն 40 րոպե: Այրոց զգալու դեպքում չկարծեք որ գլխամաշկը կվնասվի կամ կվառվի, դա ուղղակի մամանեխի էֆֆեկտն է: Մազերը փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Իսկ այս դիմակից հետո ես անում եմ իմ յուղերից պատրաստված դիմակը: Դրա մասին կպատմեմ հաջորդ նյութում:

Wednesday, March 20, 2013

Դիմակ Բոտեքսի փոխարեն


Շատերն են հիմա ձգտում լինել երիտասարդ և առաջին կնիճիռների հայտնվելուն պես մտածում են դիմել այսպես ասած "Բոտեքսին": Հարգելի անայք այսօր մենք բոլորս գիտենք, որ ցանկացած արհեստական, քիմիական պրոցեդուրա դա չարյաց փոքրագույնն է: "Բոտեքս ասվածը ամենավերջին բանն է, որ կինը պետք է դիմի: Ինչ է այն...Երբ մասնագետը ներարկում է կատարում խնդիր ունեցող հատվածում, այսինքն այնտեղ որտեղ կնճիռ է առաջանում, նա սառեցնում է այդ մկանը արհեստականորեն անշարժացնում է այն

Օրինակ մենք միշտ հիանում ենք հոլիվուդյան աստղերով, նրանք ըստ մեզ միշտ երիտասարդ են, գեղեցիկ: Նիկոլ Քիդմանը իդեալակն կին է, նա անթերի է և ցանկալի....Դուք հարցնում եք նա Բոտեքս անում է թե ոչ, իհարկե անում է, նկատել եք նրա առնետի նմանվող ժպիտը
Դա Բոտեքսի արդյունք է , երբ անշարժացնում են շրթունքի կողքի մկանը , հետևաբար դժվարանում է նաև ժպտալ:
Կամ օրինակ Մեգան Ֆոքսը
Կարիք չկա դիմել արհեստական երիտասարդացման միջոցների, ծախսել ահռելի գումարներ. եթե այդ ամենը կարող եք անել տանը, բնական և անվնաս միրոցներով:

Դիմակ 

Բաղադրություն
Կարտոֆիլի կրախմալ -1 ճաշի գդալ
1 թարմ գազարի հյութ - 5 թեյի գդալ
Ջուր 1 բաժակ
Թթվասեր յուղոտ - 1 թեյի գդալ

Պատրաստման կարգը
1 ճաշի գդալ կարտոֆիլի կրախմալը լուծել տաք ջրում և դնել մարմանդ կրակի վրա, անընդհատ խառնել` մինչև թանձր համասեռ զանգված ստանալ, եփել 10-20 րոպե, այն պետք է ստանա կիսելի տեսք: Այնուհետև վերցնում ենք 1 մեծ ճաշի գդալ ստացված “կիսլեից”, ավելացնում ենք 5 թեյի գդալ գազարի հյութ, խառնում ենք կրախմալի հետ և ավելացնում 1 ճաշի գդալ թթվասեր, լավ խառնելուց հետո զանգվածը քսում ենք երեսին: Այն կարող եք պահել սառնարանում 3 օր:
Դիմակը քսում ենք վրձինով խնդիր ունեցող մասերին կամ ողջ երեսին: Այն տարիքային սահմանափակում չունի: Ավելի երիտասարդ աղջիկները կարող են քսել միայն ճակատին և մեկ կարևոր հանգամանք ևս, այն կարելի է քսել աչքերի, շուրթերի շուրջ, ինչը հնարավոր չէ բազմաթիվ այլ դիմակների պարագայում:
Այս դիմակը թողնել դեմքին այնքան մինչև ամբողջությամբ չորանա և լվանալ տաք ջրով, անմիջապես հետո ցայել դեմքը սառը ջրով: Կրկնել պրոցեդուրան 5 օրը մեկ: