Friday, April 19, 2013

Սուրճով դիմակներ դեմքի համար

Բացի նրանից, որ սուրճը մեր առօրյա գլխավոր ու անփոխարինելի մասն է կազմում, նրա կարիքը զգում է նաև մեր դեմքը: Կներկայացնեմ ձեզ սուրճից պատրաստվող դիմակների մի քանի տեսակ, որոնք շատ օգտակար են ու արդյունավետ: Այն ավելի շուտ սկրաբի հատկություն ունի: Այս սկրաբը մաքրում է դեմքն ամբողջությամբ և սնուցում այն: Այն կարող են օգտագործել ցանկացած տեսակի մաշկ ունեցողները:

Բաղադրություն
Սև սուրճ - 1 թեյի գդալ
Մեղր - 1 թեյի գդալ

Այս երկու բաղադրիչները խառնել իրար և քսել դեմքին: Մատների օգնությամբ մերսել դեմքը 1-3 րոպե և 15-20 րոպե անց լվանալ: Սկրաբ-դիմակը դեմքը մաքրում է մահացած բջիջներից, վերացնում է կնճիռները և թարմ տեսք հաղորդում:

Սուրճով սկրաբ կնճիռների դեմ
Սուրճ սև - 2 ճաշի գդալ
Սև ալյուր - 1 ճաշի գդալ
Ձու - 1 դեղնուց

Եփել մաքսիմալ թունդ սուրճ (մոտավորապես 1/2 բաժակ) , սպասել, որպեսզի մի փոքր սառչի, ավելացնել սև ալյուր և ձվի դեղնուց: Այս ամենը լավ խառնել և քսել դեմքին ու վզի հատվածում: Թողնել 15-20 րոպե, ցանկալի է հորիզոնական դիրք ընդունել, այնուհետև լվանալ սկրաբը սառը ջրով:

Սկրաբ-դիմակ յուղոտ և կորյակներով (угри) մաշկի համար
Ընկույզ- 2 ճաշի գդալ
Սուրճ - 1 ճաշի գդալ
Զեյթունի կամ խախողի կորիզի յուղ - 1 թեյի գդալ

Ընկույզը քերել մանր քերիչով, պատրաստել սուրճի թանձրուկ և խառնել զեյթունի կամ խախողի կորիզի յուղի հետ (խաղողի կորիզի յուղը վաճառվում է դեղատներում): Ստացված զանգվածը քսել դեմքին և թողնել 15-20 րոպե: Լվանալ տաք ջրով:
Սուրճը մաքրում է ձեր դեմքը մահացած մաշկից, ընկույզը յուղի հետ հիանալի սնուցում , վերականգնում է մաշկի բջիջները:

.




Wednesday, April 17, 2013

Վերջ սև կետերին

Աղջիկներ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի դիմակ, որն իրոք հրաշքներ է գործում: Կարծում եմ բոլորի մոտ էլ կան այդ անցանկալի ու տհաճ ձև կետերը, հատկապես քթի շրջանում: Ես բացառություն չեմ կազմում և ահա թե ինչպես եմ հրաժարվում դրանցից:

Բաղադրություն
Ժելատին - 50 գրամ
Կաթ կամ ջուր - 2 թեյի գդալ
Ածուխ - 2 կոճակ

Նախքան այս դիմակը քսելը ես դեմքս գոլորշու վրա եմ պահում կամ քսում եմ լոգանքից հետո, երբ դեմքիս բոլոր ծակոտկեները համեմատաբար բաց են և դիմակն արդյունավետ կլինի: այս բոլոր բաղադրիչները խառնել իրար: և դնել միկրոալիքային վառարանի մեջ մի քանի վայրյկյան կամ սովորական վառարանի մեջ, որպեսզի ժելատինը լուծվի: Այնուհետև վրձինի օգնությամբ քսել այն վայրերում որտեղ կան այդ " սև դևերը" : Հիշեցնեմ որ հաստ շերտով պետք է քսել: Թողնել այնքան, մինչև չորանա: Չորանալուց հետո զգուշությամբ փորձեք պոկել այն, քանի որ այդ գործընթացը նման է նկարին: Դուք ինքներդ կզգաք տարբերությունը:

Կանաչ կավը 4 տարբերակով

Դեմքի դիմակ կանաչ կավով 
Այս կավով դիմակը վերացնում է կնճիռները, ձգում է մաշկը, փակում ծակոտկեները: Դրա համար մեզ շատ բան հարկավոր չէ ընդամենը 1 ճաշի գդալ կանաչ կավը ջրով բացել մինչև ստանա թթվասերի տեսք: Քսել դեմքին, թողնել 10 րոպե և լվանալ թաք ջրով:

Մազերի դիմակ կանաչ կավով
Այս կավով դիմակը մազերին ամրություն է հաղորդում, վերացնում է թեփը: Վերցնել կանաչ կավ, քանակությունը կախված մազերի երկարությունից և խտությունից, ավելացնել մեկ ձվի դեղնուց: Քսել մազարմատներին, թողնել 15 րոպե, ծածկել գլուխը պոլիէթիլենային տոպրակով:

Կանաչ կավը ոտքերի և ձեռքերի համար
1 ճաշի գդալ կանաչ կավը խառնել 1 լ ջրի մեջ: Այս լուծույթի մեջ պետք է մտցնել ոտքերն ու ձեռքերը: Այն փակում է առաջացած ճաքերը և փափկեցնում:

Լոգանք կանաչ կավով
150-200 գրամ կանաչ կավը լուծել լոգարանի մեջ, և պառկել 30 րոպե:


Դեմքի դիմակներ կանաչ կավից


Մաքրող դիմակ յուղոտ մաշկի համար

3 ճաշի գդալ կանաչ կավը խառնել 3 թեյի գդալ պնդուկի յուղի և 1 թեյի գդալ հանքային ջրի հետ: Լավ խառնել և դիմակը թողնել 20 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով: Հիշեցնեմ, որ բոլոր բաղադրիչները կարող եք գնել ցանկացած դեղատնից:

Մաքրող դիմակ նորմալ մաշկի համար

2 ճաշի գդալ կանաչ կավը խառնել 1 ճաշի գդալ հերկուլեսի ալյուրի հետ: Դիմակին ավելացնել 3-4 ճաշի գդալ ջուր, որպեսզի ստացվի համասեռ զանգված: Դիմակը դեմքին թողնել 15 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով:


Wednesday, April 10, 2013

Սպիտակ կավով դիմակ մազերի համար


Սպիտակ կավը հարուստ է միներալներով և բիոլոգիապես ակտիվ տարրերով: Այն կարելի է օգտագործել ինչպես դեմքի, այնպես էլ մազերի և գլխամաշկի համար: Սպիտակ կավը ավելի շուտ համապատասխանում է յուղոտ մազերի ունեցողներին: Այն սնուցում է և վերացնում թեփը, վերականգնում է մազերի կառուցվածքը և կանգնեցնում մազաթափությունը: Հաճախակի օգտագործումը մազերին ամրություն և առողջություն կհաղորդի:
Բաղադրություն
Սպիտակ կավ - 2 ճաշի գդալ
Ձու - 1 դեղնուց

2 ճաշի գդալ սպիտակ կավին ավելացնել 2 ճաշի գդալ տաք ջուր, լավ խառնել և ավելացնել ձվի դեղնուց, մի քանի կաթիլ լիմոնի հյութ: Դիմակը քսել մաքուր, թաց մազերին, ծածկել պոլիէթիլենային տոպրակով: 20-30 րոպե անց լվանալ:

Մաքրող դիմակ սև կավով


     Ես արդեն ներկայացրել եմ կավի բոլոր տեսակների օգտակարությունները և հիմա կներկայացնեմ դիմակներ, որոնց բաղադրության մեջ գերակշռում է կավի ինչ-որ տեսակ: Ցանկանում եմ խոսել սև կավի մասին, որն իրոք հիանալի մաքրում է դեմքն ու վերացնում է սև անցանկալի կետերը: Ես օգտվում եմ հիմա սև կավից և իրոք արդյունքն ակնհայտ է:
Մեզ հարկավոր է ընդամենը 2 ճաշի գդալ սև կավ: Ավելացնում ենք 1 ճաշի գդալ սառը ջուր և լավ խառնում, որպեսզի ստացվի թթվասերի նման զանգված: Քսել դեմքին և թողնել 10-15 րոպե մինչև դիմակը չորանա: Լվանալ տաք ջրով: Դիմակը օգտագործել շաբաթական 2 անգամ:
Ես այս դիմակի մեջ ավելացնում եմ 2-5 կաթիլ զեյթունի կամ թուրինջի յուղ: 





Friday, April 5, 2013

Հրաշագործ Կավը

 
 Բնական կավի հրաշագործությունը հայտնի է դեռ վաղուց: Արդեն այդ ժամանակ կավն օգտագործել են ոչ միայն բժշկության մեջ, այլ նաև կոսմետիկ պրոցեդուրաների համար: Հին ժամանակների դեղագործները դրանից բազմաթիվ քսուկներ էին պատրաստում: Այն օգնում էր վերացնել բակտերիաները և մաքրել օրգանիզմը տոկսիններից: Բնության մեջ գոյություն ունեն կավի տարբեր տեսակներ: Դրանք միմիանցից տարբերվում են գույնով, որը վկայում է դրանց մեջ առկա միներալների մասին: Կավի բաղադրությունը կախված է դրա ծագման վայրից: Այն լինում է սպիտակ, կապույտ, կանաչ, կարմիր, դեղին, սև, մոխրագույն: Յուրաքանչյուր տեսակ օժտված է տարբեր հատկություններով: Բնական կավ կարելի է ձեռք բերել դեղատներից կամ կոսմետիկ խանութներից:

                                                                                          Սպիտակ կավ
Սպիտակ կավն ունի սպիտակ փոշու տեսք: Շոշափելիս այն յուղային է: Այս տեսակը ավելի հարմար է օգտագործել չոր և նորմալ մաշկ ունեցողները: Այն շատ լավ մաքրում և ձգում է մաշկը, փակում է բոլոր ծակոտկեները: Հարկավոր է իմանալ, որ այս տեսակը թեթևակի սպիտակացնում է մաշկը: Այն հիանալի անտիսեպտիկ հատկություն ունի:
                                                      
                                                      Մոխրագոյն կավ
Մոխրագույն կավը բերվում է ծովի խորքից: Ունի փափկացնող և սնուցող հատկություն: Հիանալի է չոր մաշկ ունեցողների համար:



                                                


                                                           Կանաչ կավ
                                                                                                                                          Կանաչ կավն իր գույնի համար պարտական է երկաթի օքսիդի                           պարունակությանը: Բոլորս գիտենք, որ երկաթը շատ անհրաժեշտ է մաշկին: Կանաչ կավը մեծ տարածում է գտել կոսմետոլոգիայում: Այն կարող է հանդիսանալ բազմաթիվ կոսմետիկ միջոցների հիմք, ինչպես նաև հանդես է գալիս դիմակների, կոմպրեսների տեսքով: Մեծ քանակությամբ միկրոէլեմենտների պարունակության շնորհիվ, այն թույլ է տալիս ապահովել մաշկի հիդրոբալանսը: Կանաչ կավը փափկացնում և մաքրում է մաշկը: Վերացնում է գրգռվածությունը, ունի չորացնող հատկություն:

                            
                                                           Կարմիր կավ

    Կարմիր գույնը այս կավը ստացել է երկաթի օքսիդի և պղնձի պարունակության շնորհիվ: Համապատասխանում է այն կանանց, ովքեր ունեն զգայուն, ալերգիկ մաշկ: Այս կավով պատրաստված դիմակը վերացնում է դեմքի մաշկի կարմրածությունը և գրգռվածությունը:
Այն նաև օգնում է հեռացնել դեմքի թեփոտվածությունը և քորը:




Դեղին կավ
Դեղին կավը պարունակում է շատ կալիում և երկաթ: Այն դեմքի մաշկը հարստացնում է թթվածնութվ: Այս կավը շատ լավ է յուղոտ մաշկ ունեցողների համար: Հիանալիորեն լավացնում է մաշկի գույնը:






Սև կավ
Սև կավը հարուստ է կվարցով, երկաթով, մագնեզիումով և կալցիումով: Այն հրաշալի ձևով մաքրում է դեմքի մաշկը: Այս կավը ներծծում է բակտերիաները, նեղացնում է մաշկի ծակոտկեները:




 Կապույտ կավ
Կապույտ կավի բաղադրության մեջ առկա են մինարալային աղեր և միկրոէլեմենտներ: Այս կավը շատ օգտագործում են յուղոտ մաշկ ունեցողները:

Tuesday, April 2, 2013

Կակաոյով և կաթնաշոռով մազերի դիմակ

Այս անգամ նույնպես ցանկանում եմ անդրադառնալ կակաոյով դիմակին, քանի որ իրոք դրանով պատրաստած ցանկացած դիմակ ուղղակի հրաշալի է մազերի համար:

Բաղադրություն
Կակաո - 2 ճաշի գդալ
Կաթնաշոռ - 0.5 տուփ

0.5 տուփ կաթնաշոռին ավելացնել 2 ճաշի գդալ կակաոն և ջրի օգնությամբ խառնել իրար մինչև ստացվի թթվասերի նման զանգված, կարելի է մի քիչ թույլ անել, որպեսզի հեշտ լինի քսելը: Այս հիանալի զանգվածը քսել մազարմատներին, այնուհետև ողջ երկարությամբ: Գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Թողնել 20 րոպե: Լվանալ տաք ջրով, ասեմ, որ այս դիմակը մի փոքր դժվարությամբ է անցնում, հետևաբար պետք է ուշադիր լինել: Կակաոն, ինչպես արդեն գիտեք, ստիպում է մազերին արագ աճել, իսկ կաթնաշոռը հարստացնում է մազարմատները կալցիումով: 

Դիմակ կնճիռների դեմ

   Մենք ժպտում ենք, բարկանում, փոխում ենք դեմքի արտահայտությունը, արտահայտում տարբեր էմոցիաներ և այս ամենը նպաստում է մեր դեմքին կնճիռների առաջացմանը: Ուստի պետք է պայքարել դրանց դեմ` փորձելով մինիմալի հասցնել դրաց առաջացումը: Ձեզ եմ ներկայացնում մի դիմակ, որը կարող են օգտագործել անգամ երիտասարդ աղջիկները, չէ որ մեր շատ սիրելի արևի պատճառով մենք կկոցում ենք մեր աչքերը, որի արդյունքում առաջանում են կնճիռներ:

Բաղադրություն
Ալյուր - 2 ճաշի գդալ
Մեղր - 1 ճաշի գդալ
Ձու - 1 ձվի սպիտակուց

Այս ամենը լավ խառնել իրար և քսել դեմքին հաստ շերտով: Ձվի սպիտակուցը հիանալի ձգում է մաշկը, արդյունքն ակնհայտ է: Թողնել դեմքին 20 րոպե, այդ ընթացքում հանգիստ պառկել և լսել հաճելի երաժշտություն: Այս պրոցեդուրան անել շաբաթը 2 անգամ: