Wednesday, June 26, 2013

Ծիրանով դիմակներ դեմքի համար

Ամառ, շոգ, արև և մեծ քանակությամբ մրգեր: Ինչպես մեր մազերը, այնպես էլ մեր դեմքը միշտ կարիք ունեն խնամքի, հատկապես ամռանը և ձմռանը, երբ եղանակը կտրուկ տաքանում է և սառում: Այսօր կներկայացնեմ ձեզ մեր ազգային ամենահամեղ մրգի հրաշագործությունները:
ԾԻՐԱՆ- պարունակում է
  • վիտամին В - В1, В2, В6
  •  վիտամին С- թարմ պտուղների մեջ 10%
  •  վիտամին Р և РР 



1. Ծիրան + մեղր
     Այս դիմակը լավացնում է մաշկի գույնը: Վերցնել 1 հատ հասած ծիրան, պատառաքաղի օգնությամբ      տրորել և ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու լավ խառնել: Քսել երեսին 15 րոպե և լվանալ սառը ջրով:

2. Ծիրանի եթերային յուղ նորմալ մաշկի համար
     1 բաժակ կաթը, 1 թեյի գդալ մեղրը, 1/2 բաժակ կոսմետիկ կավը և 1 թեյի գդալ ծիրանը եթերային յուղը խառնել իրար մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել դեմքին խուսափելով աչքերի հատվածից: 15 րոպե անց լվանալ սառը ջրով:

3. Ծիրանի դիմակ չոր մաշկի համար
    Քերիչի կամ բլենդերի օգնությամբ մանրացնել ծիրանը: Վերցնել այնքան ծիրան, որպեսզի ստացվի 2/3 բաժակ պյուրե: Ավելացնել 1/3 բաժակ նարինջի հյութ և 1 թեյի գդալ մեղր: Ստացված դիմակը թողնելդեմքին 20 րոպե:

4.Ծիրան + գազար յուղոտ մաշկի համար
   2 միջին չափսի գազարը եփել և թողնել որպեսզի սառչի: Այնուհետև գազարը մանրացնել, ավելացնել մանրացրած ծիրանը, 3 ճաշի գդալ մեղրը և 2 ճաշի գդալ յոգուրտ: Բոլորը խառնել իրար և քսել դեմքին: 15-20 րոպե անց լվանալ սառը ջրով: 

5. Ծիրանի դիմակ մազերի աճի դեմ
1 հատ ծիրանի խյուսին ավելացնել 1 ճաշի գդալ բուսական յուղ: Լավ խառնել և քսել դեմքին: 10 րոպե անց լվանալ տաք ջրով: Հաճախակի օգտագործման դեպքում մազերի աճը դեմքի վրա դանդաղում է և դառնում բաց գույն:

Tuesday, June 18, 2013

Մազերի լամինացիա տան պայմաններում

     Ինչու ծախսել ահռելի գումարներ, եթե կարող եք այդ ամենը անել տան պայմաններում: Մազերի լամինացիան շատ տարածված է աշխարհում, այն մազերին հաղորդում է փայլ ամրություն, սակայն բացի գեղեցկության սրահներ այցելելուց, կարող եք այն անել տանը: Այսօր կներկայացնեմ 2 տեսակի դիմակ:
    Ձեզ հարկավոր է ժելատին, բիո կամ մանկական շամպուն և բալզամ: Այսպես`
1.5 ճաշի գդալ ժելատինը լուծել 8-10 ճաշի գդալ տաք ջրում, բայց ոչ եռացող: 7-10 րոպեում այն կլուծվի և կվերանան գնդիկները: Չթողնել ավելի երկար , քանի որ ժելատինը կվերածվի ժելեի: Ժելատինը բաժանել երկու հավասար մասերի: Առաջին ժելատինով տարայի մեջ լցնել շամպուն 1:1: Այս զանգվածը խառնել իրար և մազերը լվանալուց առաջ քսել ողջ երկայնքով: Արմատներին պարտադիր չէ քսել: Թողնել 40 րոպե գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: 40 րոպե անց լվանալ մազերը, բայց արդեն առանց շամպունի, քանի որ դիմակի մեջ առկա շամպունը կփրփրի և կմաքրի մազերը:
    Մինչ մազերը չորանում են պատրաստում ենք հաջորդ դիմակը: Մնացած շելատինին ավելացնում ենք բալզամ նույն քանակությամբ, կարող եք ավելացնել 4-5 կաթիլ եթերային յուղ` ավոկադո, նուշ, նարինջ և այլն: Այս զանգվածը քսել չոր մազերին ողջ երկայնքով, մազարմատներին չի կարելի քսել, քանի որ բոլորս գիտենք, որ բալզամը մազարմատներին վնասում է: Թողնել այս դիմակը 40 րոպեից 2 ժամ: Ծածկել պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Այս դիմակից հետո մազերը ձեռք են բերում հիանալի փայլ, ամրություն: Դիմակը պետք է օգտագործել 30 օրը մեկ:

Thursday, June 13, 2013

Հնդկական դիմակ դեմքի համար

 Հնդիկ կանայք շատ են սիրում խնամել իրենց մաշկը, և ի տարբերություն եվրոպացի կանանց նախընտրում են ամեն ինչ լինի բնական: Օգտագործում են բնության կողմից տրված բոլոր բարիքները: Ահա նրանց խնամքի միջոցներից մեկի բաղադրությունը.

Բաղադրություն
Բանան- 3-4 սմ
Դարչին - 1/4 թեյի գդալ
Կիտրոնի հյութ - 1 թեյի գդալ

3-4սմ հասած բանանը գդալի օգնությամբ տրորել, ստանալ խյուս, ավելացնել 1/4 թեյի գդալ դարչին, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Լավ խառնել իրար: Բանանը հիանալի սնուցում է դեմքը, փափկացնում այն, դարչինը բոլորս գիտենք, որ հիանալի անտիսեպտիկ հատկություն ունի, այն խթանում է արյան շրջանառությունը, մաշկը սկսում է շնչել: Սակայն մի բան, որ շատ կարևոր է իմանալ դարչինի մասին: Եթե նախկինում չեք օգտագործել դարչինով դիմակներ, ապա նախքան դեմքին քսելը փորձեք այդ դիմակը դաստակի վրա, մի փոքր հատված քսեք և սպասեք 15 րոպե, եթե կարմրություն չլինի ուրեմն կարող եք հանգիստ քսել դեմքին: Ձմռանը այս դիմակին կարելի է ավելացնել 2 թեյի գդալ յուղոտ թթվասեր: Թթվասերը հարթեցնում է մաշկը, բացում է գույնը:
Դիմակը քսել հաստ շերտով ողջ դեմքին, բացառությամբ աչքերի հատվածից, կարելի քսել վերին շրթունքի հատվածին, այն հիանալի ձևով հարթեցնում է կնճիռները: Այս դիմակը կարելի քսել նաև ձեռքերին և պահել 15 րոպե, վերանում է հոգնածությունը, կարմրածությունը և հեռանում են բոլոր մանր կնճիռները: Ցանկալի է այս դիմակը անել երեկոյան, երբ ցրտին տանից դուրս գալու կարիք չի լինի, շաբաթը մեկ անգամ: Իսկ ամռանը կարելի է 2 անգամ:
 Եղեք ԳԵՂԵՑԻԿ :)

Wednesday, June 5, 2013

Դիմակներ համեմունքներով մազերի և դեմքի համար

Բոլորս գիտենք, որ առանց համեմունքների հնարավոր չէ ստեղծել խոհանոցային գլուխգործոց: Սակայն շատ քչերս տեղյակ ենք, որ այդ հրաշալի համեմունքները կարող են օգնել մեզ մնալ երիտասարդ և գեղեցիկ: Ասիական կանայք ակտիվ կերպով օգտագործում են դրանք մաշկի խնամքի և մազերի  համար: Փորձենք հետևել նրանց օրինակին:

 Քրքում (куркума)

Քրքումը խառնել մեղրի հետ 1:1, քսել դեմքին և թողնել 10-15 րոպե: Այս դիմակն արգելվում է նրանց, ովքեր ալերգիա ունեն մեղրից:

Դեմքի սկրաբ
Սուրճի խյուսին ավելացնել 1 թեյի գդալ զեյթունի ձեթ, մի պտղունց աղ, դարչին և քրքում: Դեմքը տրորել մերսող շարժումներով և լվանալ սառը ջրով: Այս դիմկանը դեմքը մաքրում է թեփոտվածությունից:
 

Դարչին

Դարչինը հանդիսանում է հիանալի անտիսեպտիկ, խթանում է արյան շրջանառությանը և մաքրում է մաշկը:

Մարմնի սկրաբ
Քիչ քանակությամբ զեյթունի ձեթին խառնել 2 թեյի գդալ սև աղացած բիբար, 1 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ դարչին: Մաշկը տրորել մերսող շարժումներով և լվանալ սառը ջրով:

Մազերի դիմակ
2 ճաշի գդալ զեյթունի ձեթը, 2 ճաշի գդալ կեֆիրը, 1 դեղնուցը, 1 թեյի գդալ մեղրը, 1 թեյի գդալ դարչինը խառնել իրար: Դիմակը քսելմազերի և թողնել 20 րոպե: 

Մեխակ

Մեխակը հիանալի միջոց է մազերի ամրացման համար, ունի անտիսեպտիկ հատկություն և հիանալի մաքրում է մաշկը: Մեխակի յուղը կարելի օգտագործել լոգարանում:

Մազերը ամրացնող դիմակ
5 հատիկ մեխակը մանրացնել, խառնել 1 բաժակ սոխի կճեպից պատրաստաց թուրմի մեջ և ավելացնել 1 բաժակ օղի: Մութ վայրում 2 շաբաթ պահել այդ հեղուկը: Ամեն անգամ գլուղը լվանալուց առաջ կես ժամ քսել մազերին, որից հետո լվանալ:
Ատամների սպիտակեցում
3 հատ մեխակը մանրացնել և խառնել նույն քանակի իմբիրի փոշու հետ, խառնել ջրի հետ մինչև մածուկի տեսք ստանա: 3 օր ատամները մաքրել այդ մածուկով:

Լոսյոն կորյակների դեմ
Կես բաժակ ֆիլտրված ջրին խառնել 20 կաթիլ մեխակի յուղ: Ամեն օր մաքրեք դեմքը այդ լոսյոնով:














Մազերի խնամք ամռանը

Ամառային դիմակներ յուղոտ մազերի համար

Ամենաարդյունավետ միջոցը մազերի համար դա շաբաթը երկու անգամ օգտագործել նույն դիմակը: Այն խորապես թափանցում է գլխամաշկ և ավելի արդյունավետ է ազդում մազերի աճին ու սնուցմանը:

Կեֆիրով դիմակ - մեկ բաժակ կեֆիրի մեջ լցնել 2-3 կաթիլ ցանկացած եթերային յուղ: Ցանկալի է, որպեսզի այն լինի ցիտրուսային: Այս դիմակը մազերին հաղորդում է ծավալ և միաժամանակ ծանրացնում դրանք:

Երիցուկով դիմակ - 4 ճաշի գդալ չոր կամ թարմ երիցուկ, 1/4 բաժակ եռացած ջուր, 1 ձվի սպիտակուց: Պատրաստեք երիցուկի թուրմ, իսկ երբ այն սառչի ավելացրեք սպիտակուց: Եթե մազերը բաց գույնի են, ապա բացի խնամքից վարսերը կստանան ոսկեգույն երանգ: Այս դիմակը ամրացնում է մազերը:

Նարինջի դիմակ - 1 նարինջ, 1 ճաշի գդալ մեղր: Նարինջն անցկացրեք քերիչով և խառնեք մեղրի հետ: Ստացված խյուսը քսել թեթև խոնավ մազերին:

Ամառային դիմակներ չոր մազերի համար

Ձվով դիմակ - 1 դեղնուց, 2 ճաշի գդալ բուսական յուղ: Ձուն խառնել յուղի հետ: Մերսող շարժումներով քսեք ստացված զանգվածը գլխամաշկին, ծածկեք գլուխը պոլիէթիլենային տոպրակով: Թողնել 1 ժամ և լվանալ թաք ջրով: 

Յուղերով դիմակ - 2-ական ճաշի գդալ զեյթունի և կռատուկի ձեթ: Այս ամենը խառնել իրար և մերսող շարժումներով քսել գլխամաշկին: Այնուհետև մազերի ողջ երկայնքով սանրի օգնությամբ տարածեք: Սանրեք մազերը 15 րոպե տարբեր ուղղություններով, իսկ հետո լվացեք: 

Թթվասերով և ալոեով դիմակ - 3 ճաշի գդալ յուղոտ թթվասեր, 1 ճաշի գդալ ալոեի հյութ: Դիմակը քսել չոր մազերին և պահել 20 րոպե: Ալոեն ռեկորդակիր է ամենաշատ վիտամիններ պարունակող բույսերի մեջ, որոնք շատ կարևոր են մազերի համար: Երկար օգտագործելու դեպքում կվերականգնվեն մազերը, կամրանան և կդադարեն  թափվել: