Friday, March 22, 2013

Յուղերով դիմակ գեղեցիկ խիտ մազեր ունենալու համար

   Աղջիկներ ես "Մազերի արագ աճ տան պայմաններում" դիմակը ներկայացնելիս ասացի, որ անմիջապես հետո մազերիս քսում եմ յուղերից պատրաստված դիմակը: Ես այն անվանում եմ հրաշագործ, քանի որ արդյունքն ակնհայտ է անգամ առաջին օգտագործումից: 

Բաղադրություն
Զեյթունի ձեթ
Գերչակի յուղ
Կռատուկի յուղ (репейное масло)
Վիտամին E
Թուրինջի եթերային  յուղ (эфирное масло грейпфрута)

    Պատրաստման եղանակը շատ հեշտ է` ուղղակի այս ամենը խառնում ենք իրար: Ի գիտություն բոլորին, ցանկացած յուղային դիմակ պատրաստելու համար հարկավոր է ունենալ բազային յուղ: Իմ պարագայում այն զեյթունի ձեթն է, քանի որ մազերs չոր են և այն ուղղակի հիանալի է: Զեյթունի ձեթը մեծ չափաբաժնով խորհուրդ չի տրվում յուղոտ մաշկ ունեցողներին, կարելի է ասել, որ այն յուղոտ մազերի N1 "թշնամին" է: Այս դիմակը կարող եք պատրաստել մեծ չափաբաժնով և պահել ինչ-որ տարայի մեջ: Ինձ մոտ դա պլաստմասե շիշ է, որ մնացել է սպրեյ-կոնդիցիոներից: Ուրեմն այսպես, շիշը կիսով չափ լցնել զեյթունի, արևածաղկի, գերչակի, կռատուկի ձեթ, նայած թե որն եք նախընտրում և ավելացնել մնացած յուղերը: Իմ օրինակով ասեմ: Ես կիսով չափ լցրել եմ զեյթունի ձեթ`

Այնուհետև ավելացրեմ եմ կռատուկի յուղը, իմ պարագայում այն այս տեսքն ուներ

Գոյություն ունեն կռատուկի ձեթեր, որոնք պարունակում են տարբեր հավելումներ, կարմիր պղպեղ, երիցուկ, կամ հենց միայն ինքը: Ցանկացածն էլ հիանալի է: Կռատուկի ձեթը կարմիր պղպեղով նպաստում է մազերի արագ աճին:
Այնուհետև ավելացրեմ եմ թուրինջի եթերային յուղ: Այն օժտված է վերականգնողական հատկությամբ, ունի հիանալի բույր:
Վիտամին E-այն արյունը հարստացնում է թթվածնով` սնուցելով գշխամաշկը և մազերի սոխուկները:
Եվ իհարկե բոլորիս կողմից քաջ հայտնի, տարիների ընթացքում փորձված ու վստահելի Գերչակի յուղը: Այն պարտադիր պետք է լինի յուրաքանչյուր կնոջ մոտ:

    Բոլոր բաղադրիչները ես ամբողջությամբ օգտագործել եմ, բայց թուրինջի յուղը 10 կաթիլ, քանի որ այն ավելի ուժեղ է և լրիվ բավական է: Վիտամին E-ն ասեղի օգնությամբ ծակել եմ մեջի պարունակությունը լցրել (5-10) հատիկ: Այն վաճառում են դեղատներում ամպուլաների տեսքով, կարող եք գնել և կարծում եմ 2 հատը բավական է:
   Ես շաբաթական երկու անգամ օգտագործում եմ այն: Այն պետք է քսել մաքուր մազերին, ողջ երկայնքով և սանրել վարսերը, որպեսզի տարածվի: Ցանկացած յուղերով դիմակ պետք է պահել մազերի մինիմում 5 ժամ, փաթաթել գլխուղը պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով, որպեսզի տաք լինի: Ես այս դիմակը անգամ գիշերն եմ թողնում և առավոտյան լվանում: Այն չի ծորում ընդհանրապես:
   Պատրաստվում եմ այս տեսակ "յուղերի փնջից" հետո փորձել մեկ ուրիշը համադրություններ: Իսկ հաջորդ նյութում ես կներկայացնեմ մազերի խնամքի համար անհրաժեշտ յուղերի ցանկ: Եղեք գեղեցիկ...




Thursday, March 21, 2013

Օգտակար է իմանալ


Մազերի արագ աճ տան պայմաններում

     Այս դիմակը տարիների արդյունքում փորձված, վստահելի դիմակ է: Արդյունքն ակնհայտ է մեկ ամսից:
    Շատերը սիրում են այն ուտել մսեղենի հետ, օգտագործել սննդի մեջ: Անձամբ ես այն չեմ սիրում, սակայն իմ բնական խնամքի միջոցների առաջին տեղում է այն: Խոսքը "Մանանեխի" մասին է, նույն ինքը "Горчица"-ն: Ես հիացած եմ նրա արդյունքով, խորհուրդ եմ տվել իմ ընկերուհիներին և անկեղծ եմ ասում նրանց համար այն նույնպես N1 մազերի խնամքի միջոցն է:

Բաղադրություն
Մանանեխի փոշի (горчица) - 2 ճաշի գդալ
Ձու - 1 հատ դեղնուց
Զեյթունի ձեթ կամ ցանկացած յուղ` գերչակի, ավոկադոյի, կոկոսի, ըստ ցանկության
Շաքարավազ - 2 ճաշ գդալ
Եռացրած ջուր
Մեղր - 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
   Բոլոր բաղդրիչները խառնել իրար մինչև ստացվի համասեռ թթվասերի նման զանգված: Մանանեխը պարտադիր փոշու տեսքով պետք է լինի, պատրաստի մանանեխի մածուկը հարուստ է տարատեսակ հավելումներով, որոնք մեզ հարկավոր չեն և չենք կարող ասել` ինչ հետևանք կունենա: Մանանեխի փոշին վաճառում են ցանկացած խանութում: Շաքարավազը նպաստում է որպեսզի մանանեխի այրելու էֆֆեկտն ավելի ուշեղ լինի, այդ այրոցի շնորհիվ մեր գլխամաշկի ծակոտկեները բացվում են, արյունը սկսում է արագ շրջանառվել և սնուցել մազարմատները, ձուն ամրացնում է արմատները, զեյթունի ձեթը հաղորդում է գեղեցիկ փայլ վարսերին, իսկ մեղրը սնուցում է մազերը:
    Կարևոր մի հանգամանք նախքան ստացված զանգվածը մազերին քսելը հարկավոր է մազերի ծայրերին քսել այն յուղը, որն օգտագործվում է դիմակի մեջ: Քանի որ մանանեխն օժտված է չորացնող հատկությամբ, հետևաբար այն պետք է չկպնի մեր մազերի ծայրերին: Ես նախքան քսելը ողջ մազերս քսում եմ զեյթունի ձեթ, այնուհետև միայն արմատներին վրձինի օգնությամբ քսում եմ մանանեխի դիմակը: Հանկարծ ողջ մազերին չքսեք դիմակը, վստահեցնում եմ արդյունքն ահավոր կլինի: Եթե դիմակը օգտագործում եք առաջին անգամ, ապա այն պետք է թողնել գլխին 15 րոպե: Դրանից հետո ինքներդ կզգաք ձեր մաշկը ընդունում է այդ դիմակը, թե ոչ: Եթե այո, ուրեմն հաջորդ անգամ այն պետք է մնա գլխին 1 ժամ: Եթե ձեր մազերը չոր են, ապա այս դիմակը պետք է անել շաբաթը մեկ անգամ, իսկ եթե յուղոտ` 2 անգամ: Ամեն դեպքում էֆֆեկտը նույնն է: Եթե չեք դիմանում 1 ժամ կարող եք թողնել գլխն 40 րոպե: Այրոց զգալու դեպքում չկարծեք որ գլխամաշկը կվնասվի կամ կվառվի, դա ուղղակի մամանեխի էֆֆեկտն է: Մազերը փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Իսկ այս դիմակից հետո ես անում եմ իմ յուղերից պատրաստված դիմակը: Դրա մասին կպատմեմ հաջորդ նյութում:

Wednesday, March 20, 2013

Դիմակ Բոտեքսի փոխարեն


Շատերն են հիմա ձգտում լինել երիտասարդ և առաջին կնիճիռների հայտնվելուն պես մտածում են դիմել այսպես ասած "Բոտեքսին": Հարգելի անայք այսօր մենք բոլորս գիտենք, որ ցանկացած արհեստական, քիմիական պրոցեդուրա դա չարյաց փոքրագույնն է: "Բոտեքս ասվածը ամենավերջին բանն է, որ կինը պետք է դիմի: Ինչ է այն...Երբ մասնագետը ներարկում է կատարում խնդիր ունեցող հատվածում, այսինքն այնտեղ որտեղ կնճիռ է առաջանում, նա սառեցնում է այդ մկանը արհեստականորեն անշարժացնում է այն

Օրինակ մենք միշտ հիանում ենք հոլիվուդյան աստղերով, նրանք ըստ մեզ միշտ երիտասարդ են, գեղեցիկ: Նիկոլ Քիդմանը իդեալակն կին է, նա անթերի է և ցանկալի....Դուք հարցնում եք նա Բոտեքս անում է թե ոչ, իհարկե անում է, նկատել եք նրա առնետի նմանվող ժպիտը
Դա Բոտեքսի արդյունք է , երբ անշարժացնում են շրթունքի կողքի մկանը , հետևաբար դժվարանում է նաև ժպտալ:
Կամ օրինակ Մեգան Ֆոքսը
Կարիք չկա դիմել արհեստական երիտասարդացման միջոցների, ծախսել ահռելի գումարներ. եթե այդ ամենը կարող եք անել տանը, բնական և անվնաս միրոցներով:

Դիմակ 

Բաղադրություն
Կարտոֆիլի կրախմալ -1 ճաշի գդալ
1 թարմ գազարի հյութ - 5 թեյի գդալ
Ջուր 1 բաժակ
Թթվասեր յուղոտ - 1 թեյի գդալ

Պատրաստման կարգը
1 ճաշի գդալ կարտոֆիլի կրախմալը լուծել տաք ջրում և դնել մարմանդ կրակի վրա, անընդհատ խառնել` մինչև թանձր համասեռ զանգված ստանալ, եփել 10-20 րոպե, այն պետք է ստանա կիսելի տեսք: Այնուհետև վերցնում ենք 1 մեծ ճաշի գդալ ստացված “կիսլեից”, ավելացնում ենք 5 թեյի գդալ գազարի հյութ, խառնում ենք կրախմալի հետ և ավելացնում 1 ճաշի գդալ թթվասեր, լավ խառնելուց հետո զանգվածը քսում ենք երեսին: Այն կարող եք պահել սառնարանում 3 օր:
Դիմակը քսում ենք վրձինով խնդիր ունեցող մասերին կամ ողջ երեսին: Այն տարիքային սահմանափակում չունի: Ավելի երիտասարդ աղջիկները կարող են քսել միայն ճակատին և մեկ կարևոր հանգամանք ևս, այն կարելի է քսել աչքերի, շուրթերի շուրջ, ինչը հնարավոր չէ բազմաթիվ այլ դիմակների պարագայում:
Այս դիմակը թողնել դեմքին այնքան մինչև ամբողջությամբ չորանա և լվանալ տաք ջրով, անմիջապես հետո ցայել դեմքը սառը ջրով: Կրկնել պրոցեդուրան 5 օրը մեկ: